Օրացույցով այսօր տոնական օր է։ Ոչ աշխատանքային օր։ Նման դեպքերում օրը կարմիր գույնով է նշվում։
Մայիսի 9–ը մինչև 2021 թվականը օրացույցում կարմիրով էր։ Տոնական կարմիրով։ Հիմա այդ օրն արյունոտ գույն ունի, քանզի մեզանից խլվել է Եռատոնը, ավելի ճիշտ՝ դրա մի մասը։ Մյուս մասն արժեզրկման ու նենգափոխման փուլում է։
Մայիսի 9–ը արյունոտ կարմիրով ներկելու անոնսը տրվեց 2018թ․ մայիսի 9–ին, Ստեփանակերտում։ Հեղինակը Նիկոլ Փաշինյանն էր։ Այդ օրը դրվեցին Ղարաբաղյան հակամարտության բանակցությունների տապալման, պատերազմի ու պարտության հիմքերը։
Իսկ ընդհանրապես, մայիսի 9–ը մենք կորցրեցինք, քանզի մսխվեց Ղարաբաղյան 1–ին պատերազմում տարած հաղթանակը։ Քանզի քաղաքականությունը դարձավ անբարոյական, շարքային քաղաքացին՝ պետությունից օտարված, թայֆաբազությունը՝ խաղի կանոն, անսկզբունքայնությունը՝ սկզբունք, էշությունը՝ հպարտության նշան։
Մայիսի 9–ը կրկին տոնական դարձնելու համար ջանքեր են պետք։ Մեծ ջանքեր։
Բաժակ չխկացնել չկա։ Հենց որ կեղտից մաքրվենք, կչխկացնենք։
Կարմիրով ներկած օրացույց․ մայիսի 9

Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից