«Հրապարակ» թերթը գրում է․ «Շուշին հանձնած Նիկոլ Փաշինյանը երեկ՝ Շուշիի ազատագրման, ինչպես նաեւ Երկրապահի օրը ոչ միայն չայցելեց Եռաբլուր, այլեւ մի ձեւական ուղերձ չհղեց Շուշին կրկին ազատագրելու, հետ բերելու կամ էլ Երկրապահին շնորհավորելու մասին։ Այց չի լինի նաեւ այսօր, քանի որ երեկ հայտնի դարձավ` նա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով աշխատանքային այցով մեկնում է Մոսկվա:
Տեղեկացանք, որ Փաշինյանը երեկ երեկոյան է մեկնել` նա ներկա կգտնվի մայիսի 9-ին անցկացվելիք՝ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակին նվիրված միջոցառումներին: Ըստ ամենայնի ՔՊ-ական մեծամասնությունն էլ այս տարի Եռաբլուր չի այցելի, քանի որ խմբակցությանը հանձնարարվել է առավոտ կանուխ լինել Հաղթանակի զբոսայգում եւ ամեն ինչ անել, որ օրվա խորհուրդը ոչ թե 1992-ի մայիսի 8-9-ին Շուշիի ազատագրումը եւ արցախյան առաջին պատերազմի հաղթանակը լինի, այլ 1945 թվականի մայիսի 9-ի հաղթանակը` Գերմանիայի նկատմամբ։
Արդյոք Փաշինյանն ու ՔՊ-ականները որոշել են այսուհետ այլեւս չներխուժե՞լ Եռաբլուր եւ զոհվածների հարազատների հետ չառերեսվել, թե՞ միայն այս տարի է այդպես դասավորվել»։
Եռաբլուրի փոխարեն Հաղթանակի զբոսայգի․ «Հրապարակ»