Կարծիք

08.05.2023 18:45


Կարմրուկի կանխարգելման դեմ զավեշտը

Կարմրուկի կանխարգելման դեմ զավեշտը

Այսօր ՀՀ առողջապահության նախարարությունը հրապարակել է.

«Այսօրվա դրությամբ` Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 142-ի:

142-ից հոսպիտալացված է 7-ը, 75-ը` դուրս է գրվել: Հոսպիտալացված հիվանդների առողջական վիճակը մասնագետները գնահատում են միջին ծանրության:

Վարակվածներից 100-ը երեխաներ են, 42-ը` մեծահասակ»:

Դեռ 11.03.2023 -ին ՀՀ Կառավարություն դիմել էի ՝ շրջապատի համար վտանգ ներկայացնող «Կարմրուկ» հիվադության հակահամաճարակային վերահսկողության հետ կապված խնդիրների պարզաբանման նպատակով(այդ ժամանակ դեպքերի թիվը մոտ 50 էր): Հարցման պատասխանից ակնհայտ էր (անդրադարձել եմ նախորդ գրառումներում), որ Հայաստանի Հանրապետության տարածքում պետական սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության իրականացումը մեղմ ասած անհուսալի է, որի արդյունքում ունենք դեպքերի բավականին աճ: Զավեշտալին այն է, որ ՀՀ առողջապահության նախարարությունը ընդամենը տալիս է տեղեկատվություն, իսկ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին/HLIB.am-ը պասիվ հետևում:

Հ.Գ. վարակիչ հիվանդությունների նոր տեղեկատվական կենտրոն է ձևավորվում, իսկ կանխարգելման մասին թող մտածի ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ‼️

Անուշ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը