Խաչատուրովի իրավունքների խախտում է. փաստաբանը` նախնական դատալսումները դռնփակ անելու մասին
ՀՀ ՊՆ 3-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար Գրիգորի Խաչատուրովի իրավունքի խախտում է նախնական դատալսումները դռնփակ անելը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում Խաչատուրովի գործով դատական նիստից հետո ասաց Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանը։
«Մենք նիստի ընթացքում պնդում էինք, որ Գրիգորի Խաչատուրովի վերաբերյալ որևէ դրվագ չկա, որը պետք է գաղտնիության շղարշով պատված լինի։ Մի շարք իրավական հիմնավորումներ ներկայացրինք, որ դատարանն իրավունք չուներ նախնական դատալսումները դռնփակ ռեժիմով քննարկել, և մենք այդ մասով միջնորդություն ենք ներկայացրել, որպեսզի դրանք դռնբաց անցկացվեն։ Դատարանը մերժել է այդ միջնորդությունը։ Հիմք է ընդունվել այն հանգամանքը, որ գլխավոր դատախազությունն այս քրեական գործին տվել է գաղտնիության «շղարշ»»,–նշեց Պողոսյանը։
Փաստաբանը կարևորեց, որ մեղադրող կողմն ընդունել է մի հանգամանք` Գրիգորի Խաչատուրովին վերաբերող դրվագներում գաղտնի փաստական տվյալներ, ապացույցներ չկան։ Պողոսյանի խոսքով, քանի որ այս գործին ևս մի քանի գործ է միացված, որոնք ընդհանրապես չեն վերաբերում Գրիգորի Խաչատուրովին, այդ պատճառով ընդհանուր գործը գաղտնի է քննվում։ Փաստաբանական խումբն այս փաստը գնահատում է որպես Խաչատուրովի հրապարակային դատաքննության իրավունքի խախտում։
Հաջորդ դատական նիստին, լրամշակելով իրենց գործողությունները` պաշտպանները քայլեր կձեռնարկեն այդ ուղղությամբ։
Միհրան Պողոսյանը վստահ է` դատական նիստերը դռնբաց անելու իրավունքը սահմանափակելու առումով հատուկ նպատակ կա, իսկ իրենց պաշտպանյալն անօրինական կալանքի տակ է գտնվում։
Հաջորդ դատական նիստերի վերաբերյալ խնդիրներ են առաջացել, քանի որ դատավարության մասնակիցները պետք է հարմարեցնեն իրենց գրաֆիկը, որպեսզի կարողանան մասնակցել։ Ներկա պահին մյուս դատական նիստը նախնական տվյալներով կայանալու է մայիսի 10-ին, սակայն փաստաբան Միհրան Պողոսյանը շեշտեց` ամենայն հավանականությամբ այն չի կայանա, քանի որ անձամբ ինքն այդ օրը 4 այլ դատական գործով ծանրաբեռնված է։

Աղբյուրը՝ armeniasputnik.am