Կարծիք

08.05.2023 10:35


Ինչպես Սերժ Թանկյանն ու Արսինե Խանջյանը հանձնեցին Արցախը

Ինչպես Սերժ Թանկյանն ու Արսինե Խանջյանը հանձնեցին Արցախը

Նիկոլ Փաշինյանը պատերազմ բերելու և պատերազմում պարտվելու համար պարբերաբար մեղավորեր է նշանակում։ Այդ մեղավորների ցանկն, ըստ նրա, հետևյալ տեսքն ունի՝

– նախկինները,

– դավադիր ղարաբաղցիները,

– հայկական բանակը՝ յուր 11 հազար դասալիքով,

– Մոսկվան։

Օրերս այս ցանկը համալրվեց։ Ըստ Փաշինյանի՝ հայկակական սփյուռքն է մեղավոր Արցախում կրած պարտության համար։ Սա արդեն ուշագրավ է այն առումով, որ նույն Սփյուռքից պատերազմի օրերին հսկայական միջոցներ եկան ու մինչև հիմա պարզ չէ, թե ինչ եղավ 100 միլիոն դոլարը, որը «Հայաստան» համահայկական հիմնադրամից փոխանցվեց կառավարությանը։

Փաշինյանը Պրահայում մուննաթ էր գալիս Չեխիայում բնակվող մեր հայրենակցի վրա, թե բա՝ դրսում ապրելով նպաստել է Արցախի հանձնմանը։

Փաստորեն, երբ Սփյուռքից գալիս են Հայաստան՝ իրեն իշխանության բերելու գործին նպաստելու համար, այդ դեպքում դրանք լավ սփյուռքահայեր են։ Իսկ երբ դրսում նույն սփյուռքահայերը ոչ այնքան հաճելի հարցեր են տալիս Փաշինյանին, դառնում են վատ սփյուռքահայեր ու Արցախի կորստի մեղավորներ։

Իրականությունն այն է, որ Արցախում տեղի ունեցածի թիվ մեկ մեղավորն ու պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է։

Ինչ վերաբերում է դրսի հայերին, ապա նրանց մեջ իրոք կան այսօրվա վիճակի մեղավորներ։ Օրինակ՝ Սերժ Թանկյանն ու Արսինե Խանջյանը։ Սրանք իրենց պատառոտում էին մինչև 2018 թվականը, թե բա կոռուպցիա, անարդարություն և այլն։ Բուն 18–ի «թավշյա» իրադարձությունների ժամանակ երկուսն էլ բեմահարթակի վրա էին ու Նիկոլ էին պաշտպանում։

Իշխանափոխությունից հետո սրանց ծպտունը չի լսվում։ Սրանք չեն նկատում «թավշյա» կոռուպցիան։ Եվ ամենակարևորը՝ չեն նկատում Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության արդյունքում մեր երկրի գլխին եկած պատերազմը, պարտությունը, Արցախի պետականության կորուստն ու Հայաստանի փլուզման վտանգը։ Չեն նկատում Նիկոլի՝ Արցախն ադրբեջանական համարելն ու Ալիևից խաղաղություն մուրալը։ Կարո՞ղ ենք արդյոք ենթադրել, որ Թանկյանի ու Խանջյանի առաքելությունն ավարտվեց Նիկոլի իշխանության գալով ու Արցախը հանձնելուն նպաստելով։

Հ․Գ․։ Սերժ Թանկյանը Հայաստան տեղափոխվելու և Երևանում ապրելու համար բնակարան գնե՞ց, թե՞ ոչ։ Հիմա ո՞վ է հիշում, որ նման բաներ էին խոսվում 2018–ի մայիսի 8–ին․ Աբաջյանի կեղծ պապիկը վկա։

Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը