Գեներալ Խաչատուրովին մեկուսացնելու և չեզոքացնելու պատճառն այն է, որ օրվա իշխանությունը չի հանդուրժում իրենց չենթարկվող հեղինակավոր անձանց․ ՂՊՎՄ
Ղարաբաղյան պատերազմի վետերանների միությունը հայտարարում է, որ մայիսի 8֊ին, ժամը 15։00֊ին Երևանի Հակակոռուպցիոն դատարանում (Թբիլիսյան խճուղի 3/9) տեղի կունենա 3֊րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ֊մայոր Գրիգորի Խաչատուրովի գործով, հերթական դատական նիստը, ուստի ՂՊՎՄ-ն հորդորում է իր անդամներին և աջակիցներին, ներկայանալ դատարան և սատարել հերոս հրամանատարին․
«Մենք վստահ ենք, որ գեներալ Խաչատուրովի մեկուսացնելու և չեզոքացնելու շինծու գործի առիթն ու պատճառն այն է, որ օրվա իշխանությունը չի հանդուրժում իրենց չենթարկվող հեղինակավոր անձանց։
Գեներալ խատարուրովը 2021-ին մեկն էր այն 40 սպաներից, որոնք ստորագրեցին Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հուշագիրը։ Սա է պատճառը, որ Փաշինյանի կլանի կամակատար ՊՆ նախարարական կաբինետը չերկարաձգեց նման հերոս գեներալի ծառողական պայմանագիրն, իսկ այժմ էլ, չեզոքացնում ու հետապնդում է քրգործով»։