Կարծիք

08.05.2023 09:12


Ամենաողբերգականն այն է, որ այս ամենը մենք հանդուրժում ենք և չենք ընդվզում

Ամենաողբերգականն այն է, որ այս ամենը մենք հանդուրժում ենք և չենք ընդվզում

Լրատվամիջոցները հիշեցնում են 4 տարի առաջ քպ-ականների կողմից դաժան ծեծի ենթարկված փոխգնդապետ Արա Մխիթարյանի մասին, ով այսքան ժամանակ գտնվելով կոմայի մեջ՝ այժմ կտրուկ վատանալով տեղափոխվել է հիվանդանոց։ Իմ համոզմամբ, այդ ողբերգության գլխավոր պատասխանատուն եղել է քպ-ական մարզպետը, որն այժմ ԱԺ-ում աշխատում է՝ որպես կոճակ-պատգամավոր։

Բնականաբար, նա ոչ մի պատասխանատվության չենթարկվեց։ Պատասխանատվության չենթարկվեցին նաև քպ-ի կողմից հրահանգված Էդգար Ղազարյանին ծեծողները, լրագրողի վրա հարձակվող քպ-ականը, որն էլ ԱԺ փոխխոսնակ-կոճակ է աշխատում, քաղաքացու դեմքին թքողը, որն էլ ԱԺ խոսնակ-կոճակ է աշխատում, Արմեն Գրիգորյանին սպանող քննիչ-դատախազ-դատավորները, Ապարանի երեք երիտասարդներին սպանողները, որոնք էլ հաստատ ինչ-որ յուղոտ պաշտոններ են զբաղեցնում և, վերջապես, Սոնա Մնացականյանին սպանող դավաճան-վարչապետը։

Եվ ամենաողբերգականն այն է, որ այս ամենը մենք հանդուրժում ենք և չենք ընդվզում։

Ավետիք Իշխանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը