Քաղաքական

06.05.2023 15:09


Կա՜մ պետք է համակերպվել, որ այստեղ պետք է լինի Թուրքիան, կա՜մ համատեղել ուժը. Միքայել Համբարձումյան (տեսանյութ)

Կա՜մ պետք է համակերպվել, որ այստեղ պետք է լինի Թուրքիան, կա՜մ համատեղել ուժը. Միքայել Համբարձումյան (տեսանյութ)

2018 թվականին կատարվածը ուներ թե օբյեկտիվ, թե սուբյեկտիվ պատճառներ: Մարդիկ երկրում խնդիրներ էին տեսնում, որոնք հնարավոր չէր լինում փոխել թափանցիկ ընտրությունների միջոցով: Սուբյեկտիվ պատճառը այն կեղծ լուրեր էին, որոնք շրջանառվում էին և գեներացնում էին բացասական տրամադրություններ:

Այս մասին «Բեկում» համաերիտասարդական ֆորումի ժամանակ ասաց ԱԱԾ նախկին տնօրեն Միքայել Համբարձումյանը:

«Հիմա այն մասին, թե ինչու սկսվեց պատերազմը, որովհետև թշնամին տեսավ, որ երկրում հսկայական անջրպետ կար և կա, երկրորդը, որ բանակից հեռացվում էին մարդիկ, ովքեր հաղթանակի հիմնական կերտողներն էին, երրորդը, որ տեսնում էին, որ մեր դաշնակիցների հետ խնդիրներ ունենք»,-ասաց նա:

Աղբյուրը` yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը