Քաղաքական

06.05.2023 15:03


«Առաջարկում ենք ընթերցողին այդ հրապարակմանը վերաբերվել ժպիտով»․ Քոչարյանի գրասենյակը՝ «Հրապարակ»-ի հրապարակման մասին

«Առաջարկում ենք ընթերցողին այդ հրապարակմանը վերաբերվել ժպիտով»․ Քոչարյանի գրասենյակը՝ «Հրապարակ»-ի հրապարակման մասին

«Հրապարակ» օրաթերթը «համառ լուրերին» հղում անելով՝ գրել է, թե Ռոբերտ Քոչարյանը մտադիր է գերդաստանով հեռանալ Հայաստանից: NEWS.am-ը լուրի իսկությունը ճշտելու համար դիմել է Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանին։

Հարցին՝ իսկապե՞ս Ռոբերտ Քոչարյանը Հայաստանից հեռանալու մտադրություն ունի, այն էլ՝ գերդաստանով, Բագրատ Միկոյանը արձագանքել է․ «Նշված լրատվամիջոցի այդ հրապարակումը իսկապես յուրահատուկ է. օգտագործված բառերի քանակի համեմատ ապատեղեկատվության և ստի նման խտություն մենք որևէ այլ տեղ չենք տեսել: Առաջարկում ենք ընթերցողին այդ հրապարակմանը վերաբերվել ժպիտով»:

Այս խորագրի վերջին նյութերը