Ո՞ր խոստումներին ժողովուրդը խաբվեց․ խոսենք փաստերով․ «Կարճ ասած» (տեսանյութ)
5 տարի առաջ այս օրերին Նիկոլ Փաշինյանը ընտրվեց վարչապետ։ Դժվարությամբ ընտրվեց։ Քաղաքացիները դուրս էին եկել փողոց մեր կյանքում լիքը անարդարությունների դեմ, լավ կյանքի հույսով։ Այժմ՝ 5 տարի անց, ամեն մեկը իրեն պետք է հարց տա՝ այսօր ինքը՝ անհատապես, պետությունն ու ժողովուրդը՝ ընդհանուր առմամբ, ունե՞ն այն, ինչի համար արվեց 2018 թվականի թավշյա խուլիգանությունը։ Ամեն մեկդ թուղթ ու գրիչ վերցրեք-գրեք՝ ինչ են խոստացել անձամբ ձեզ ու ինչն են արել։ Խոստում են տվել բոլոր սոցիալական շերտերին, բոլոր տարիքային խմբի մարդկանց, բոլոր ոլորտներում աշխատողներին, հայ ժողովրդին՝ երկրում, թե արտասահմանում, Հայաստանի գործընկեր, բարեկամ ու թշնամի պետություններին։ Բացի թվարկածս վերջինից՝ թշնամիներից, ո՞ր մեկին տրված խոստումն է կատարվել։ Դիմում եմ նրանց, ովքեր դեռ աջակցում են իշխանությանը ու այսպես ասած՝ քաղաքականությամբ չզբաղվողներին՝ իշխանության հետ պարտք-պահանջ չունե՞ք, ամեն ինչ նորմալ ա՞։
Այնքան շատ է տրված ու չկատարված խոստումների ծավալը, որ ոչ ոք չի կարող դրանք հաշվել․ մենակ ես մի քանի հարյուր էջ առանձնացրել եմ։ Խոստանում էր ջնջել ամենաամոթալի խարանը՝ աղքատությունը։ Ջնջել ա՞․ ՀՀ ամեն երկրորդ քաղաքացին աղքատ է։ Ժողովրդի աչքերի մեջ նայելով հայտարարել է՝ հոսանքի գինը պետք է 20 տոկոսով իջնի: Ո՞ւ։ Ասում էր՝ ժողովուրդը պետք է հստակ իմանա, թե ինչ ունեցվածքի է տիրապետում յուրաքանչյուր բարձրաստիճան պաշտոնյա։ Գիտե՞նք նիկոլական պաշտոնյաների ունեցվածքը։ Խոստանում էր մեծ հայրենադարձություն։ 30 հազար հնդիկ ու հազարավոր ռուս եկան, 70 հազար հայ արտագաղթեց, անունը դրեցին հայրենադարձություն։ Կարո՞ղ եք ասել, թե հիմա որ մի գյուղացին է բահի փոխարեն թուղթ ու գրիչով գնում հող մշակելու, կարծեմ խոստացել էին նորարար տեխնոլոգիաներով գյուղատնտեսություն:
Ասում էին՝ նախկինում պաշտոնյաների տղերքը չեն ծառայել բանակում, մենք արդարությունը կվերականգնենք, կպատժենք։ Քա՞նի հոգի է պատժվել։ Գործերը բացվել են ու փակվել։ Նրանցից մեկն էլ հետո դարձավ նիկոլական քաղաքապետ․ քաղաքն էլ հիմա թշնամու քթի տակ է։ Իսկ ի՞նչ են անում ՔՊ-ականպաշտոնյաների զավակները․ կարո՞ղ եք ասել Անդրանիկ Քոչարյանի որդին ո՞րտեղ է ծառայել․ էն որ մի քանի անգամ տարկետում ստացավ․ ոչ մի տեղ։ Վահագն Հովակիմյանի որդինե՞րը որտեղ են ծառայել։ Արդա՞ր է։ Չգիտեմ, թող Նիկոլը ասի։ Ասում էր՝ չի լինելու երիտասարդ, որ փողի պատճառով կրթություն չստանա․ ․ աղքատության մեջ ապրողներից քա՞նիսի որդիներն են բարձրագույն կրթություն ստանում։ Թե բա՝ փոքր բիզնեսը կխոշորանա, խոշորներըը կդառնան գերհզոր․․․ Ո՞ր մեկն ասես։
Խոստումներ կան՝ էնքան ենք հիշեցրել, որ մենք ենք ամաչում կրկնելուց՝ իրենց փոխարեն։ Արագաչափերից, մենաշնորհներից, օլիգարխներից, արդարադատությունից, ընդունելի աշխատավարձը կես միլիոն դարձնելուց, հարազատներին ու մորքուրի գանձերին գործի տեղավորելուց շատ ենք խոսել։ Ասում էր՝ վարկերի տույժ տուգանքները կվերացնենք, հետո ասաց՝ դե չենք վերացնի, բայց դասընթաց կանենք, որ էլ տույժի տակ չընկնեք։ Մոնումենտի տներն էլ ծախում էր, ժողովրդին տար պարտքերը փակեին։ Ժողովորդ ջան, սխալ ե՞մ ասում։ Ասում էր տաքսիների լիցենզիաները կհանենք, 50 հազար տաքսիստի մաղարիչ ա։ Լիցենզիան դարձրեց 100 հազար դրամ։ Խոստանում էր, որ 5 տարի Հայաստանում գնաճի խնդիր չի լինի։ Բա չասես՝ սուտը՞․․․ Խոստանում էր բացահայտել խաղաղ պայմաններում զինծառայողների մահվան դեպքերը։ Մինչև էսօր ծնողները ակցիա են անում։ Ասում էր Բաղրամյան 26 ճամպրուկով փող են տարել․ եկավ-ասաց դե հո չեն տարել, պատկերավոր էի ասում։ Ասում էր այսուհետև արտքին պարտք չենք վերցնի, միջոցները կխնայենք, դրանց հետո 5 մլրդ դոլար պարտք վերցրեց։
Երբ խոստում են տալիս, քաղաքացին ասում է՝ պետության գլուխ է, գերբ-դրոշ է ներկայացնում, չի խաբի։ Հավատում է, հետո՝ քաշվում։ Թեմային անդրադարձել եմ, որ Փաշինյանը ռեկորդակիր է զրպարտության, վիրավորանքի, խաբելու դատական հայցերով։ Աշխարհում երկրորդ այդպիսի ղեկավարի չեք գտնի։ Պետության վարչապետի դեմ դատական հայցեր են վիրավորանքի, զրպարտության պատճառով։ Զրպարտելով, խաբելով դարձել է վարչապետ ու խաբելով պահում է աթոռը։ Ասում էր՝ եթե տեսնեմ, որ հանրության վստահությունը չեմ վայելում, թիմս կառնեմ՝ կգնամ։ Բազմաթիվ հարցումներ են հրապարակվել, որ չեն վստահում, վերջին հարցումը ցույց է տալիս, որ ժողովուրդը համարում է՝ սխալ ուղղությամբ ենք գնում, ասում է՝ կոռուպցիան փթթում է, բանակը քանդել եք, վստահություն չեք վայելում։ Բայց շոուներով սվաղում են․ գնում ա մարզային հանդիպումների, միլպետներին, ոստիկաններին հագնցնում են քաղաքացիական շորեր, մասովկա են ապահովում, թե՝ ժողովուրդը մեզ վստահում ա։
Մենակ խոստումներում չէ, որ խաբել է․ էս մարդը խաբում է անգամ զրույցներում, հանդիպումներում․ քա՞նի անգամ է եղել, որ կեղծել է այլ պետությունների առաջնորդների ուղերձները, հեռախոսազանգերը․ կլինի ԱՄՆ պետքարտուղար, թե Ռուսաստանի նախագահ․ հետները խոսում էր, պաշտոնական տեքստում ավելացնում լավ տողեր։
ժողովուրդ ջան, էս սաղ ձախողումներ են, խայտառակ ձախողումներ․ ամեն մի ձախողման համար պետք է պատասխան տար, բայց եկավ օգնության մեծն կռուտիտը։ Մարդիկ ուզում են ապրել արժանապատիվ։ Վատ բան ե՞ն ուզում, շատ ե՞ն ուզում։ Որ քաղաքացին լիներ նորմալ քաղաքացի, կգնար, կպահանջեր պատասխան, կասեր՝ խոստացել ես, ձեն եմ տվել։ Էն վիճակը, որում հիմա գտնվում ենք, հենց ստերի պատճառով է։ Էդ ստերի արդյունքն էն իրականությունն է, որ վաղը Եռաբլուրում հուղարկավորություն է, 44-օրյա պատերազմի զոհ Արայիկ Բաղդասարյանի հուղարկավորությունը, որը տեղի է ունենում զոհվելուց երկուսուկես տարի անց։ Այդ հերոսի մորն էին ոստինանները քաշքշելուվ տանում Եռաբլուրից։ Իսկ վաղը որդուն բերում են Եռաբլուր։ Նիկոլի ստերի ու ձեր խաբվելու, անտարբերության արդյունքում տւժեց Արայիկ Բաղդասարյանը։
Ու էս ֆոնին հայտարարում են․ «Մեր ամենակարևոր առաքելությունը մարդկանց չխաբելն է»։
Կարճ ասած՝ Նիկոլ Փաշինյանն ասում էր՝ «Ժողովրդի աչքերի մեջ նայող և սուտ խոսող քաղաքական ուժը Հայաստանում քաղաքական գործունեություն չի՛ ծավալելու»։ Մեկ այլ դեպքում ասում էր, թե պետք է նետվի աղբանոց։ Հազար անգամ ասել եմ՝ պետք է սուտ խոսացող պաշտոնյան դատվի, պատասխան տա իր չկատարած խոստումների համար։ Միայն այդ դեպքում քաղաքական շառլատանները չեն կարողանա զավթել իշխանություն։ Սուտը երկիր է քանդում։

Սևակ Հակոբյան
Աղբյուրը՝ yerevan.today