«Հայաստանից ձգտում են մեզ հանձնել՝ չի ստացվելու, պայքարելու ենք». Մեծ Շենի գյուղապետ
Արդեն 145-րդ օրն է՝ Արցախի Հանրապետությունը գտնվում է Ադրբեջանի կողմից շրջափակման մեջ։ Մի կողմից՝ Բերձորի ճանապարհը փակել են Ադրբեջանի ոստիկանության և ուժային կառույցների ներկայացուցիչները, մյուս կողմից՝ զավթելով Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը՝ մաքսակետ են տեղադրել։
Այսպիսով՝ Ադրբեջանը շրջափակման մեջ է պահում Արցախը բոլոր կողմերից, իսկ Լիսագոր, Մեծ Շեն, Հին Շեն գյուղերը և Եղցահող համայնքն իր գյուղերով գտնվում են տոտալ շրջափակման մեջ, կտրվել է կապը՝ ինչպես Հայաստանի, այնպես էլ՝ Արցախի հետ:
168.am-ի հետ զրույցում Մեծ Շենի գյուղապետ Դավիթ Դավթյանն ասաց, որ հակառակ թշնամու գործողություններին, իրենք չեն ընկրկում, պայքարում են ու մինչև վերջ պայքարելու են։
«Այն, ինչը հիմա կատարվում է Արցախում, մենք դրա հետ չենք համակերպվում, մենք ամեն ձևի պայքարում ենք, ամեն եղանակով։
Այս իրավիճակը, որը ստեղծվել է, մեր մեղքով չէ, բայց մենք ամեն կերպ կպայքարենք, որպեսզի չմնանք թուրքի լծի տակ։
Հայաստանից ամեն կերպ ձգտում են, որպեսզի մեզ հանձնեն, բայց նման բան չի լինի, չի ստացվելու, մենք պայքարելու ենք»,-նշեց Դավիթ Դավթյանը։
Ինչ վերաբերում է Ադրբեջանի կողմից մաքսակետ տեղադրելուն, Դավիթ Դավթյանն ասաց, որ գյուղից որևէ բնակիչ չի անցել ու չի էլ պատրաստվում անցնել այդ մաքսակետով։
Նշենք, որ ադրբեջանական կողմը մաքսակետ տեղադրելու առաջին օրը, ի ցույց աշխարհի, տեսանյութ էր հրապարակել, որտեղ ստուգում էին մաքսակետով անցնող հայերի մեքենաները և «բարի ճանապարհ» մաղթում նրանց։ Տեսանյութը հրապարակվելուց հետո, Արցախից եղավ պաշտոնական հաղորդագրություն, որ այդ մարդիկ տոտալ շրջափակման մեջ գտնվող գյուղերի բնակիչներն են եղել, ովքեր մաքսակետեր տեղադրելուց առաջ գնացել էին Գորիս, իսկ վերադառնալուց արդեն գործել է մաքսակետը, ուստի իրենց տուն հասնելու համար ստիպված անցել են այդ ճանապարհով։
Հիշեցնենք, որ նախորդ տարվա դեկտեմբերի 12-ին, ժամը 10։30-ի սահմաններում ադրբեջանական կողմը խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, բնապահպանական պատճառաբանություններով փակել է Արցախն աշխարհին կապող կյանքի միակ ճանապարհը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու ազատ տեղաշարժվելու իրավունքները։