«Ասոշիեյթեդ պրես» գործակալությունը հաղորդում է, որ Չինաստանում հոկտեմբերի 7–ին տեղի ունեցած երեք ավտովթարները խլել են 56 մարդու կյանք։
Ավտոպատահարներից մեկում ավտոբուսը բախվել է ավտոմեքենային և շրջվել։ Այն տեղի է ունեցել Տյանցզին քաղաքի մոտ, որի հետևանքով զոհվել է 35, վիրավորվել՝ 18 մարդ։
Երկրի արևելյան Անհոյ գավառում բախվել են 24 ավտոմեքենաներ, որի պատճառով զոհվել է 10, վնասվածքներ ստացել՝ 19 մարդ։ Վթարի պատճառը եղել է ուժեղ մառախուղի ժամանակ սահմանափակ տեսանելիությունը։
Եվս 11 մարդ է զոհվել Հենան կենտրոնական գավառում, որտեղ բեռնատարը մտել է ֆուրգոնի մեջ։
Չինաստանում երեք ավտովթարից զոհվել է 56 մարդ