Քաղաքական

05.05.2023 13:48


Բելգիացի և ֆրանսիացի երեսուներկու քաղաքական և հասարակական գործիչներ դատապարտել են ադրբեջանական անօրինական գործողությունները

Բելգիացի և ֆրանսիացի երեսուներկու քաղաքական և հասարակական գործիչներ դատապարտել են ադրբեջանական անօրինական գործողությունները

ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի աջակցությամբ բելգիացի և ֆրանսիացի թվով երեսուներկու քաղաքական և հասարակական գործիչներ հայտարարություն են ընդունել, որով դատապարտել են Ադրբեջանի կողմից ապօրինի անցակետի տեղադրումը և Արցախի բնակչության կրկնակի շրջափակումը։

Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է։

«Մենք դատապարտում ենք Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետի տեղադրումը, որը խորացնում է հումանիտար ճգնաժամը Արցախում և վատթարացնում է տարածաշրջանի փխրուն անվտանգությունը։ Սույնով մենք կոչ ենք անում Ադրբեջանի կառավարությանը կատարել իր պարտավորությունները, անհապաղ բացել Լաչինի միջանցքը, հեռացնել անցակետը, դադարեցնել թշնամական քաղաքականությունը Արցախի բնիկ հայ բնակչության դեմ և հանդես գալ որպես միջազգային հանրության պատասխանատու անդամ»։

Նշենք, որ ստորագրած անձինք հիմնականում Ֆլամանդական և Վալոնական Արցախի հետ բարեկամության խմբի անդամներ են, որոնց հետ ՀՅԴ Եվրիպայի Հայ Դատի հանձնախումբը ունի երկար և շարունակական դինամիկ հարաբերություններ:

ՀՅԴ Եվրիպայի Հայ Դատի հանձնախմբի նախագահ՝ Գասպար Կարապետյանն արձագանքել է նախաձեռնությանը նշելով, որ «Բարձր եմ գնահատում նմանատիպ նախաձեռնությունները քաղաքական և հասարակական անձանց կողմից ովքեր Բելգիայում և Ֆրանսիայում հարգանք են վայելում քաղաքական և հասարակական շրջանակներում: Սա քաղաքացիական գործիք է, որը ստիպում է Եվրոպական երկրներում և ԵՄ գործադիր իշխանությանը այս հարցը օրակարգում պահել և կոնկրետ քայլեր ձեռնարկել այս ուղղությամբ:
Մենք էլ մեր հերթին կշարունակենք մեր ամենօրյա ակտիվ աշխատանքը քաղաքական և հասարակական տարբեր շրջանակների հետ, որպեսզի Արցախի խնդրի վերաբերյալ ընդունվեն հայանպաստ և բարենպաստ որոշումներ և գործողություններ։

Հայտարարությանը միացել են հետևյալ անձինք․

Կառլ Վանլոու-Ֆլամանական խորհրդարանի պատգամավոր և նահանգային սենատոր

Ալեսիա Կլաս-Ֆլամանդական խորհրդարանի անդամ և նահանգային սենատոր

Վարդ Քեննես-Կաստերլեի քաղաքապետ, Ֆլամանական խորհրդարանի նախկին պատգամավոր

Մարկ Հենդրիքս-իրավաբան, Մեխելենի քաղաքային խորհրդի անդամ, Ֆլամանական և Բենիլյուքսի խորհրդարանի նախկին անդամ

Կարիմ Վան Օվերմեյր-Ալստի ավագանու անդամ

Աննաբել Տավերնիե-Ֆլամանական խորհրդարանի անդամ

Էլս Վան Հոֆ-Բելգիայի Ֆեդերալ Խորհրդարանի պատգամավոր, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, կանանց իրավունքների ակտիվիստ

Պիեռ դ'Արժան-Լյովենի համալսարանի (UCL) հանրային միջազգային իրավունքի պրոֆեսոր, Միջազգային իրավունքի ինստիտուտի անդամ, Միջազգային իրավունքի եվրոպական ընկերության նախագահ

Բեռնար Քուլի-Լյովենի համալսարանի (UCL) պրոֆեսոր և նախկին ռեկտոր

Ժորժ Դալլեման-Բելգիայի Ֆեդերալ խորհրդարանի անդամ

Էմանուել դը Բոկ-Բրյուսելի Ֆրանսախոս խորհրդարանի պատգամավոր

Ժյուլի դը Գրոտ-Բրյուսելի ֆրանսախոս խորհրդարանի նախկին նախագահ

Միշել Դը Մախդ-Բելգիայի ֆեդերալ խորհրդարանի անդամ

Մարկ Դեմեսմաքեր-Սենատոր

Պիտեր Դը Ռովեր-Բելգիայի ֆեդերալ խորհրդարանի պատգամավոր

Յենց Դը Ռայկը-Հետաքննող լրագրող

Սակիս Դիմիտրակոպուլոս-Բրյուսելի Համահունական և միջմշակութային կենտրոնի ղեկավար

Քրիստոս Դուլկերիդիս-Իքսելի քաղաքապետ

Էրվե Դուայեն-Նախկին պատգամավոր, Ժետի նախկին քաղաքապետ

Անդրե դյու Բուս-Էթերբեք քաղաքի ավաքանու անդամ, նախկին սենատոր

Ժոզի Դյուբիե-Նախկին սենատոր

Էմրիկ Ֆյուզո-L'oeuvre d'Orient-ի միջազգային հարաբերությունների բաժանմունքի ղեկավար

Ալդա Գրեոլի-Սպա քաղաքի սոցիալական կենտրոնի նախագահ, նախկին պատգամավոր

Մարկ Հենդրիկս-իրավաբան, Մեխելենի քաղաքային խորհրդի անդամ, Ֆլամանական և Բենիլյուքսի խորհրդարանի նախկին անդամ

Բենուա Լաննու-Պատմաբան

Աննիկ Լամբրեխտ-Ֆլամանական խորհրդարանի անդամ, սենատոր և Բրյուգեի քաղաքային խորհրդի նախագահ

Մարի Լեկոկ-Բրյուսելի խորհրդարանի պատգամավոր

Գեորգիոս Սիդիրոպուլոս-Բելգիայի Պոնտոսցի հունական միությունների նախագահ

Սիմոնե Սուսսկինդ-Բրյուսելի խորհրդարանի նախկին պատգամավոր և նախկին սենատոր

Ժյուլի Սմաժ-Քաղաքական գործիչ, MR International-ի փոխնախագահ, Վավր քաղաքային խորհրդի անդամ

Տայս Վերբյուրխտ-ֆլամանական խորհրդարանի պատգամավոր և Մեխելենի քաղաքային խորհրդի անդամ

Ժուլիեն Օյթենդալը-Սենատոր, Բրյուսելի խորհրդարանի պատգամավոր

Գաետան Վան Խոյսենհովը-սենատոր (խմբի ղեկավար), Բրյուսելի խորհրդարանի և Վալոնիա-Բրյուսել ֆեդերացիայի պատգամավոր

Աղբյուրը՝ yerkir.am

Այս խորագրի վերջին նյութերը