Լրահոս

08.10.2011 11:30


Սիրիայում 20 ցուցարար է զոհվել

Սիրիայում 20 ցուցարար է զոհվել

Ինչպես փոխանցոմ է «Ալ Ջազիրա» հեռուստաալիքը, Սիրիայում ուրբաթօրյա զանգվածային ցույցերի ժամանակ 20 մարդ է սպանվել։

Սպանվածների թվում է քրդական ընդդիմադիր առաջնորդներից մեկը՝ Միշալ ալ Թամմոն։

Ընդդիմության ներկայացուցիչները պահանջել են գործող իշխանությունների հրաժարականը։ Ցուցարարներն «Ազգային խորհրդի ուրբաթը» կարգախոսներով աջակցում էին ավելի վաղ ստեղծված Ազգային անցումային խորհրդին, որը կազմավորվել է որպես իշխանության ընդդիմադիր մարմին։

Սիրիայում արդեն ավելի քան կես տարի շարունակվում են հակակառավարական ցույցերը, որոնք սկսվել են մարտի կեսերից երկրի հարավում գտնվող Դերաա քաղաքում, որտեղից և տարածվել ամբողջ երկրով մեկ։ ՄԱԿ–ի տվյալների համաձայն՝ զոհվածների թիվը հասել է 3600–ի։

Այս խորագրի վերջին նյութերը