«Եվրո–2012»–ի եզրափակչում Հայաստանի հավաքականի հայտնվելու հնարավորությունները
Երեկ երեկոյան կայացավ «Եվրո–2012»–ի ընտրական B խմբի նախավերջին մրցափուլը։ Հայաստանի հավաքականը Մակեդոնիայի հավաքականի նկատմամբ տարած 4։1 հաշվով հաղթանակից հետո վերջին տուրից առաջ ունի 17 միավոր ու շարունակում է մնալ երրորդ տեղում։ 20 միավորով խմբի առաջատարը Ռուսաստանի հավաքականն է, որը երեկ Ժիլինայում հյուրընկալվելիս 0։1 հաշվով հաղթանակ տարավ սլովակների նկատմամբ։ Վերջիններս խմբում զբաղեցնում են չորրորդ տեղը՝ իրենց ակտիվում ունենալով 14 միավոր։ Իռլանդիայի հավաքականը երեկ Անդորրայում 0։2 հաշվով հաղթեց տանտերերին ու վաստակելով 18 միավոր՝ երկրորդ տեղում է։
Մեզ համար անչափ կարևոր վերջին մրցափուլում Հայաստանը Դուբլինում մրցելու է Իռլանդիայի հավաքականի հետ, Ռուսաստանը խաղալու է Անդորրայի, իսկ մակեդոնացիները՝ սլովակների հետ։
Ռուսներն արդեն լուծել են իրենց առջև դրված նվազագույն խնդիրը։ Սակայն եթե հանկարծ նրանք պարտվեն Անդորրային, ինչը քիչ հավանական է, և Իռլանդիա–Հայաստան հանդիպումն ավարտվի կողմերից մեկի հաղթանակով, ապա այդ թիմը կգլխավորի խմբային աղյուսակն ու դուրս կգա «Եվրո–2012»–ի եզրափակիչ, իսկ Ռուսաստանը կբավարարվի երկրորդ տեղով ու ստիպված կլինի խաղալ ևս մեկ հանդիպում մեկ այլ խմբի երկրորդ տեղում հայտնված թիմի հետ, որի հաղթողը նույնպես կստանա «Եվրո–2012»–ի եզրափակչի ուղեգիր։ Իսկ եթե Ռուսաստանը հաղթի, ապա խմբում կպահպանի առաջատարի դիրքը։
«Եվրո–2012»–ի եզրափակչում հայտնվելու համար Հայաստանին միայն հաղթանակ է հարկավոր Դուբլինում։ Այդ դեպքում «Եվրո–2012»–ի եզրափակչում հնարավորությունները կբարձրանան։
Տեղեկացնենք, որ Լեհաստանում և Ուկրաինայում կայանալիք «Եվրո–2012»–ի եզրափակիչ փուլ են մտնում կազմակերպիչ երկրները, 9 ընտրական խմբերում առաջին տեղը զբաղեցրած հավաքականները և երկրորդ տեղում հայտնված ամենաշատ միավոր ունեցող թիմը։ Ընտրական խմբերի երկրորդ տեղ զբաղեցրած մյուս 8 հավաքականները վիճակահանությամբ կկազմեն 4 զույգ, և նրանց հաղթողները նույնպես կհայտնվեն Եվրո–2012»–ի եզրափակչում։

7or.am