-ԲՀԿ-ն հարգանքով է վերաբերվում ՀՅԴ-ի դիրքորոշումներին և տեսակետներին։ Մենք ՀՅԴ-ն համարում ենք հարուստ պատմություն ունեցող, ինքնուրույն, ուժեղ, լավ կազմակերպված քաղաքական ուժ,- ասել է ԲՀԿ խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը։ Ըստ նրա, կոալիցիայի կազմից ՀՅԴ-ի դուրս գալը կորուստ է, բայց ազգային, պետական շահերին առնչվող հարցերում ԲՀԿ-ն այսուհետև ևս կարող է համագործակցել Դաշնակցության հետ։
Իսկ «ի՞նչը դրդեց ՀՅԴ-ին դուրս գալ կոալիցիայից» «7օր»-ի հարցին Ա. Սաֆարյանը պատասխանել է այսպես.
-Ես երեկ երկար զրույց եմ ունեցել ՀՅԴ-ի ղեկավարների հետ. նրանք ինձ չեն ասել, որ ղարաբաղյան հարցում անհանգստություն են տեսնում։ Ղարաբաղյան խնդրում մեր դիրքորոշումը հստակ է և այդ դիրքորոշման հարցում կոալիցիայում տարակարծություն չկա։
ԲՀԿ–ն պատրաստ է համագործակցել ՀՅԴ–ի հետ