Ազգային ժողովում այսօր Նիկոլ Փաշինյանի անձնական շահագործման գլխավոր դատախազուհի Աննա Վարդապետյանի «փայլատակման» օրն էր: Չէ՛, այս անգամ Աննա Վարդապետյանը ԱԺ չէր եկել ընդդիմության որևէ ներկայացուցչի քրեական հետապնդման ենթարկելու, իրականում քաղաքական հետապնդման քողածածկույթ ապահովելու, կալանքի կամ նման այլ միջնորդությամբ: Այսօր նրա մոտ պարզապես քաղաքական ցինիզմի դրսևորման օր էր:
Առհասարակ, մի գլխավոր դատախազ, որի պաշտոնավարման շրջանում հնարավոր է եղել հարգված զորահրամանատար Գրիգորի Խաչատուրովի նման անձնավորության կալանավորումը, պետք է որ առհասարակ, ձայնը կտրեր ու այլևս ոչինչ չխոսեր: Չունի՛ նա խոսելու բարոյական որևէ իրավունք: Ավելին, Փաշինյանի կոնկրետ այս գլխավոր դատախազն ընդհանրապես խոսելու որևէ տեղ չունի, քանի որ լինելով վարչապետի օգնականի պաշտոնում, ուղղակիորեն միջամտել է քրեական գործով քննության ընթացքին, ըստ էության, թույլ է տվել քրեորեն հետապնդելի արարք, որի համար, իհարկե, ժամանակին պետք է ենթարկվի պատասխանատվության: Ի դեպ, անխուսափելի իշխանափոխությունից հետո արժե հատուկ որոշմամբ սահմանել, որ քպ-ական պաշտոնյաներին ու նրանց «դամքաշներին» (ներկայիս գլխավոր դատախազ, ՄԻՊ, ԲԴԽ նախագահ և այլն) պատասխանատվության ենթարկելիս չի կիրառվելու վաղեմության ժամկետի սկզբունքը:
Այսօր, ի շարս այլ վիճելի հայտարարությունների, Աննա Վարդապետյանը նաև հայտարարել է ԱԺ ամբիոնից, թե՝ Հայաստանում քաղաքական բանտարկյալներ չկան: Սա ասում է վերջին տասնամյակներում քաղաքական նկատառումներով ամենից շատ «գործեր» հարուցած ու հետապնդումներ իրականացրած իշխանության ներկայացուցիչը: Սա ասում է գլխավոր դատախազը, որը սպասարկում է փաշինյանական ռեժիմի շահերը: Ռեժիմ, որի պայմաններում անգամ «դավաճան» բացականչության համար քաղաքացուն ոստիկանությունը «բերման է ենթարկում», գործատուն աշխատանքից է ազատում ու նման բաներ: Սա դեռ ամենից անմեղ թվացող հետապնդումն ենք նշում:
Քաղբանտարկյալներ չլինելու մասին հայտարարում է ներկայացուցիչը այն իշխանության, որը «դատավարական» խոշտանգումներով սպանել է Արցախյան պատերազմի հերոս Մանվել Գրիգորյանին: Նման հայտարարություն է անում ներկայացուցիչը մի իշխանության, որը դատարանի դահլիճում սպանել է պրոդյուսեր Արմեն Գրիգորյանին: Նման հայտարարություն է անում ՏԻՄ ընտրություններում պարտվելուց հետո, հաղթող թեկնածուներին կալանավորող ռեժիմի ներկայացուցիչը:
Սովորեք, քաղաքական ցինիզմի «փայլուն» օրինակ է:
Առհասարակ, նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն էլ խոսելու տեղ չուներ: Մեկը, ով ԱԺ միջնորդություն էր բերել ռադիոտան վրա կատարած հարձակման համար Նիկոլ Փաշինյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու վերաբերյալ, ապա ընդամենը մի քանի օր անց ծառայության էր անցել նույն Նիկոլ Փաշինյանի մոտ: Պարզ ասած՝ նախկին գլխավոր դատախազը հայտնվել էր Նիկոլ Փաշինյանի գրպանում:
Ի տարբերություն նախկինի, այս նոր գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ներկա պաշտոնին նշանակվել է ուղղակիորեն Փաշինյանի գրպանից:
Եվ ի՞նչ պետք է անի նման «գրպանային» դատախազը՝ իր շեֆին իրավաքրեական ծառայություններ մատուցելուց և նրա կնոջ կազմակերպած միջոցառումներում ելույթներ ունենալուց բացի:
Փաշինյանի գլխավոր դատախազուհին «փայլատակում» է

Արթուր Խայթ