Վարդապետյանը պնդում է, որ «լեզուդ կկտրեմ» ասելը կամ ոտքով հարվածելը խուլիգանական դրդումներով չի արվել (տեսանյութ)
Ինչու դատախազությունը որևէ գործ չի հարուցել ՔՊ-ականների նկատմամբ, հաշվի առնելով, որ մամուլում բազմաթիվ հրապարակումներ են եղել օրինակ, Արսեն Թորոսյանի կողմից ձկնաբուծարան կառուցելու, ՄԻՊ հանձնաժողովի նիստում որոշ ՔՊ-ական պատգամավորների խուլիգանական դրսևորումների վերաբերյալ Այս հարցն ուղղեցին լրագրողները գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին՝ ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ:
Ի պատասխան դատախազն ասաց. «Ձեր կողմից նշված բոլոր հրապարակումները, որտեղ կա առերևույթ հանցագործության մասին հաղորդում, քննարկման առարկա են դարձվում, գլխավոր դատախազությունն ունի գործառույթ, ուղարկում է իրավասու քննչական մարմին՝ վարույթ նախաձեռնելու հարցը քննարկելու նպատակով: Այստեղ որևէ անձի նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելը չի կարող լինել ինքնանպատակ:
Օրինակ, լինում են դեպքեր, երբ վարույթ չի նախաձեռնվում, որովհետև արարքում բացակայում է խուլիգանական դրդումը և այս իրավիճակում, սուբյեկտիվ կողմից բացակայությամբ պայմանավորված այդ հանցակազմը անձին մեղսագրվել չի կարող»:
Հարցին, թե արդյոք «լեզուդ կկտրեմ» արտահայտությունը կամ նիստերի դահլիճում ոտքով հարվածելը չի պարունակում քրեական հանցակազմ, Վարդապետյանը պատասխանեց. «Այլ բան է, որ արարքը պարսավելի է, հանրային խոսույթի տեսակետից ընկալելի չէ, բայց անպայման չի, որ նման վարքագիծը լինի քրեաիրավական: Դեռ 2012-ից Վճռաբեկ դատարանն ունի կայուն նախադեպային պրակտիկա, թե ինչ է նշանակում խուլիգանություն: Հստակ նշվում է, որ խուլիգանությունը կատարվում է խուլիգանական դրդումներով, այսինքն հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով: Միջանձնային հարաբերությունները այս խուլիգանական դրդումների մեջ պարզապես չեն տեղավորվում: Ձեր նշած արտահայտությունները կոնկրետ հանգամանքում հանցակազմ չեն պարունակել: Հակառակ դեպքում, վստահեցնում եմ, որ այդ փաստաթուղթը և դատախազական վերահսկողության է ենթարկվում: Կոնկրետ դատախազական հսկողության շրջանակներում մենք գտել ենք, որ խուլիգանական դրդումներ չկան»:
Հարցին ի՞նչ տարբերություն, երբ մի դեպքում ընդդիմադիր պատգամավոր Մհեր Սահակյանը հարվածում է ՔՊ-ական պատգամավորի դեմքին, մյուս դեպքում ՔՊ-ական պատգամավորը ԱԺ դահլիճում ոտքով հարվածում է ընդդիմադիր պատգամավորին, Աննա Վարդապետյանն արձագանքեց. «Դուք հատվածային եք ասում, ես փորձեմ ավելի ամբողջական ներկայացնել: Երբ ես ներկայացնում էի միջնորդությունը, ես ի՞նչ հանգամանք էի օգտագործում՝ խուլիգանական դրդում: Այս իրավիճակում, բոլոր հանգամանքները, որոնք կապված են անհրաժեշտ պաշտպանության հետ, այդ փաստարկները չէին հիմնավորվել գործի նախաքննության ընթացքում: Հաստատվել էր խուլիգանական դրդման առկայությունը: Այստեղ շատ կարևոր է, թե ինչ մոտիվով է կատարվում արարքը: Եթե բացակայում է խուլիգանական մոտիվը, չենք կարող խոսել խուլիգանության մասին»:

Աղբյուրը՝ news.am