Լրահոս

08.10.2011 10:16


Անհայտ կորածների ցուցակում դեռևս փոփոխություն չկա

Անհայտ կորածների ցուցակում դեռևս փոփոխություն չկա

Հոկտեմբերի 8-ի ժամը 08.00-ի դրությամբ Տավուշի մարզում տեղի ունեցած սողանքի հետևանքով անհետ կորածների ցուցակում դեռևս փոփոխություն չկա: Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են:

*** Հսկայական հողազանգվածի տակ հայտնված մեքենաներից 22-ը փրկարարները դուրս են բերել սողանքային գոտուց: Նշենք, որ որոնողափրկարարական աշխատանքներն իրականացվում են 6 աշխատանքային տեղամասերում: Հողահեռացման աշխատանքներին մասնակցում է 113 փրկարար, Ախթալայի լեռնափրկարարական ջոկատից` 7 լեռնափրկարար, ինչպես նաև ՀՀ ոստիկանության և պաշտպանության նախարարության աշխատակիցները: Որոնողական աշխատանքներին ներգրավվել են “Հարավկովկասյան երկաթուղու”, Թեղուտի հանքավայրի, “Լևոն 2” ՍՊԸ-ի կողմից տրամադրված հատուկ տեխնիկական միջոցները: *** Հիշեցնենք, որ հոկտեմբերի 2-ին, ժամը 19.03-ին M6 միջպետական մայրուղու 83-րդ կիլոմետրում Վանաձոր-Բագրատաշեն հատվածում` Այրում երկաթուղային կայարանի կամրջի մոտ (Լճկաձոր գյուղի հատվածում) տեղի է ունեցել սողանք: Փլուզված հատվածի (ճանապարհի եզրով) երկարությունը մոտ 300 մետր է, որից առավել վտանգավոր է 130 մետրը, իսկ ճանապարհին սահած հողազանգվածի միջին բարձրությունը 10-15 մետր է:

Այս խորագրի վերջին նյութերը