Ալիևը հերթական պահանջներն է ներկայացրել Հայաստանին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հերթական պահանջն է ներկայացրել Հայաստանի նկատմամբ օկուպացված հայկական Շուշի քաղաքում տեղի ունեցած միջոցառման ժամանակ։
«Հայերը կարող են ձգձգել գործընթացը, օգտագործել բանակցային ձեւաչափը, որը մեկնարկել է ոչ թե համաձայնության գալու համար, այլ գործընթացը մինչեւ անվերջություն ձգձգելու համար՝ սպասելով ինչ-որ բանի, սպասելով հրաշքի, սպասելով փոփոխությունների։ Կարծում եմ, որ նրանք բաց կթողնեն հնարավորությունը, քանի որ գրեթե երեսուն տարվա օկուպացիան նրանց ոչ մի առավելություն չի տվել: Ընդհակառակը, նրանք կտրված են տարածաշրջանային զարգացումից»,-ասել է Ալիեւը, հաղորդում է АПА-ն։
Ալիեւի կարծիքով՝ Հայաստանը կորցրել է իրապես անկախ երկիր դառնալու հնարավորությունը։ «Ոչ թե ֆորմալ, այլ փաստացի անկախ։ Եվ հիմա նրանք իրենց համար նոր տեր են փնտրում։ Բայց վերջին պատմությունը պետք է նրանց համար դաս լինի։ Ուստի մենք հույս ունենք, որ նրանք դա կհասկանան»,-հավելել է Ալիեւը։
***
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հրաժարվում է նույնիսկ քննարկել Լեռնային Ղարաբաղի հարցը:
«Այսպես կոչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, որը գոյություն չունի, խաղաղության համաձայնագրի տեքստում ներառելու ցանկացած փորձ անարդյունավետ է»,-ասել է նա օկուպացված հայկական Շուշի քաղաքում տեղի ունեցած միջոցառման ժամանակ, հաղորդում է АПА-ն։
Նշելով, որ Ադրբեջանը հույս ունի, որ Հայաստանը կառուցողականություն կդրսեւորի, Ալիեւն ասել է. «Ինչեւէ, մենք չենք նախատեսում որեւէ այլ միջոց ձեռնարկել, բացի դիվանագիտական միջոցներից: Եթե խաղաղություն չլինի, հաղորդակցություն չլինի, նրանք կրկին մեկուսացված կլինեն»։
Միաժամանակ Ալիեւը դժգոհել է Մինսկի խմբի անգործությունից։ Ալիեւի կարծիքով՝ իր գոյության ողջ ընթացքում ՄԽ-ն արգասաբեր ոչինչ չի արել։ «Դրա հիմնական պատճառն այն էր, որ Հայաստանը չէր ցանկանում ազատել տարածքները։ Հիմա, երբ նա փաստացի հրաժարական է տվել, մենք այդ մասին շատ չենք խոսի։ Բայց հիմնական պատճառը, թե ինչու հակամարտության խաղաղ կարգավորումն այդպես էլ չստացվեց, այն էր, որ դա չէր ցանկանում Հայաստանը»,-կարծում է Ալիեւը։

Աղբյուրը՝ news.am