Քաղաքական

03.05.2023 13:12


Թուրքիան փակել է իր օդային տարածքը Հայաստանի համար. Չավուշօղլու

Թուրքիան փակել է իր օդային տարածքը Հայաստանի համար. Չավուշօղլու

Թուրքիան փակել է իր օդային տարածքը երրորդ երկրներ թռչող հայկական ավիաընկերությունների ինքնաթիռների համար։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, NTV հեռուստաալիքի եթերում նման հայտարարությամբ է հանդես եկել Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։

«Մենք փակել ենք Հայաստանի օդային տարածքը դեպի երրորդ երկրներ թռիչքների համար: Անհրաժեշտության դեպքում ինքնաթիռներ կթողնենք մեր երկիր, բայց թույլ չենք տա օդանավերի և մասնավոր ինքնաթիռների անցումը մեր տարածքով, քանի դեռ սադրանքները (Հայաստանի կողմից Թուրքիայի և Ադրբեջանի դեմ) շարունակվոմ են։ Եթե նրանք չդադարեն, մենք այլ միջոցներ կձեռնարկենք»,-ասել է նա։

Չավուշօղլուն նաև նշել է, որ բացառության կարգով թույլ են տվել միայն Հայաստանի ԱԺ նախագահի այցը Թուրքիա։

Հիշեցնենք, որ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը մայիսի 3-ին կմեկնի Անկարա՝ մասնակցելու Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի հիմնադրման 30-ամյակին նվիրված անդամ պետությունների խորհրդարանների ղեկավարների գագաթնաժողովին և Գլխավոր վեհաժողովի լիագումար նիստի աշխատանքներին:

Աղբյուրը` panorama.am

***

Թուրքիան Հայաստանի համար փակել է իր օդային տարածքը դեպի երրորդ երկրներ թռիչքների համար։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, նրա խոսքերը փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Հայտնել ենք, որ ապրիլի 29-ին Թուրքիան առանց նախապես տեղեկացնելու փակել էր իր օդային տարածքը հայկական «FlyOne Armenia» ավիաընկերության համար, Փարիզ–Երևան չվերթն իրականացնող ինքնաթիռը հարկադիր վայրէջք էր կատարել Քիշնևում և միայն ապրիլի 30-ի գիշերն իջել «Զվարթնոց» օդանավակայանում։

«Անհրաժեշտության դեպքում ինքնաթիռներ կթողնենք մեր երկիր, բայց թույլ չենք տա օդանավերի և մասնավոր ինքնաթիռների անցումը մեր տարածքով, քանի դեռ սադրանքները կան Հայաստանի կողմից Թուրքիայի և Ադրբեջանի դեմ։ Եթե դրանք չդադարեցվեն, մենք այլ միջոցներ կձեռնարկենք»,- ասել է նա։

Թուրք նախարարն օդային տարածքի փակումը բացատրել է Երևանում «Նեմեսիս»գործողության հերոսների հուշարձանի բացմամբ։ «Նեմեսիսի» նպատակն էր ոչնչացնել երիտթուրքերի պարագլուխներին, որոնք կազմակերպել էին Հայոց ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում:

Ապրիլի 25-ին Երևանում բացվեց Հայոց ցեղասպանության կազմակերպիչների նկատմամբ հաշվեհարդար կատարած «Նեմեսիս» գործողության հերոսների հուշարձանը:

Հուշարձանի վրա փորագրված են Սողոմոն Թեհլիրյանի, Արամ Երկանյանի, Արշավիր Շիրակյանի, Պետրոս Տեր-Պողոսյանի, Արտաշես Գևորգյանի, Միսակ Թոռլաքյանի, Ստեփան Ծաղիկյանի, Հակոբ Մելքումովի, Երվանդ Ֆունդուկյանի, Արմեն Գարոյի, Գրիգոր Մերջանովի, Ավետիք Իսահակյանի, Արշակ Եզանյանի, Արա Սարգսյանի, Հրաչ Փափազյանի, Շահան Նատալիի անունները:

Երևան–Փարիզ–Երևան չվերթը չի կայացել. Թուրքիան կրկին օդային տարածք չի տրամադրել

Հուշահամալիրը խորհրդանշում է արժանապատվությունը, արդարադատությունը և պատժի անխուսափելիությունը։

Հիշեցնենք, որ արձանը տեղադրելու որոշումը կայացվել էր 2021 թվականի սեպտեմբերի 14-ին Երևանի ավագանու նիստում:

Հայոց ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում 20–րդ դարի առաջին ցեղասպանությունն է։

Չնայած այն հանգամանքին, որ այս փաստը ճանաչված է բազմաթիվ երկրների կողմից, Օսմանյան կայսրության իրավահաջորդ Թուրքիան ավանդաբար մերժում է այդ հանցագործության կատարման մեղադրանքները:

Աղբյուրը` armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը