Քաղաքական

03.05.2023 10:28


Ինչի՞ դիմաց է Երևանը հանձնում Լեռնային Ղարաբաղը․ Տարասով

Ինչի՞ դիմաց է Երևանը հանձնում Լեռնային Ղարաբաղը․ Տարասով

Շուտով կարող է ստորագրվել Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման և սահմանների բացման մասին փաստաթուղթ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ռուս քաղաքագետ, Մերձավոր Արևելքի և Կովկասի երկրների հարցերով փորձագետ Ստանիսլավ Տարասովը: Նա կարծում է, որ Հայաստանն արևմտյան ուղղության հետ մեկտեղ խաղում է նաև թուրքական ուղղությամբ։ Նա հիշեցրեց Հայաստանի արտգործնախարարի այցը Անկարա և նրա հանդիպումը Չավուշօղլուի հետ Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժից հետո: «Կարծում եմ, որ դրանում լուրջ դեր է խաղում արևմտյան սփյուռքը, իսկ թուրքերը խաղարկում են այդ խաղաքարտը։ Ապագայում Հայաստանում երկրորդ պետական լեզուն կարող է դառնալ թուրքերենը»,-հավելեց փորձագետը։

Տարասովը վստահեցրեց, որ Լաչինի միջանցքում առկա գործընթացները ռուսական խաղ չեն։ «Ռուսաստանն արել է ամեն ինչ․ նոյեմբերի 9-ի հայտարարություն (ընդամենը երեք հայտարարություն), սահմանազատման հարցով բանակցություններ, Պուտինի միջնորդությամբ հանդիպում։ Իսկ Երևանը գնաց ինքնուրույն գործընթացի՝ Արևմուտքի առաջարկություններով։ Դրանից հետո Հայաստանը չգնաց Մոսկվա եռակողմ հանդիպման՝ խաղաղության պայմանագրի պայմանները քննարկելու համար։ Այնուհետև Երևանը Բաքվին ուղարկեց խաղաղության համաձայնագրի իր նախագիծը, որը քննարկվում էր Բլինքենի մասնակցությամբ Մյունխենի համաժողովում: Իսկ Ադրբեջանը չի ցանկանում անգամ օգտագործել Լեռնային Ղարաբաղ տերմինը բուն պայմանագրում, առավել ևս, եթե Հայաստանը Լեռնային Ղարաբաղը ճանաչում է որպես Ադրբեջանի ներքին խնդիր։ Երևանը պարզապես հանձնում է Լեռնային Ղարաբաղը ինչ-որ պայմանով։ Իսկ ի՞նչ կստանա Հայաստանը դրա դիմաց։ Անհայտ է»,-նշեց քաղաքագետը։

Այս խորագրի վերջին նյութերը