Լրահոս

07.10.2011 17:29


ՊՆ. «Զարմանալի է, թե ինչու է ադրբեջանական կողմը խուսափում խոսել Հայաստանի ու Ադրբեջանի պաշտպանության նախարարների առանձնազրույցի մասին»

ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանի մեկնաբանությունը ադրբեջանական լրատվամիջոցներում տարածված այն տեղեկության կապակցությամբ, թե իբր ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Բրյուսելում չի հանդիպել Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիևին

Զարմանալի է, թե ինչու է ադրբեջանական կողմը խուսափում խոսել Հայաստանի ու Ադրբեջանի պաշտպանության նախարարների Բրյուսելում հոկտեմբերի 6-ին ունեցած կարճատև առանձնազրույցի մասին: Հավանաբար նրանց մտահոգում է այդ խոսակցության բովանդակությունը: Ամեն դեպքում, տեղի ունեցած փաստը դիվանագիտական ոչ բարձրաստիճան պաշտոնյայի միջոցով հերքելը իրականությունը թաքցնելու անհաջող փորձ է:

Այս խորագրի վերջին նյութերը