Մեդվեդև. «Սիրիայի ղեկավարությունը պետք է բարեփոխումներ իրականացնի կամ հեռանա»
«ՌԻԱ նովոստի»–ն գրում է, թե ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Սիրիայի ղեկավարությունը պետք է բարեփոխումներ իրականացնի, իսկ եթե անկարող է, ապա պետք է հեռանա։
Նախագահի խոսքերով՝ Սիրիայում արյունահեղության դադարեցման համար Ռուսաստանը մյուս երկրներից ոչ պակաս է հետաքրքրված։
«Մենք օգտագործում ենք մեր աղբյուրները և աշխուժորեն աշխատում ենք Սիրիայի ղեկավարության հետ, պահանջում, որպեսզի կատարվեն անհրաժեշտ բարեփոխումները»,–ՌԴ անվտանգության խորհրդի նիստում նշել է Մեդվեևը։
«Եթե Սիրիայի ղեկավարությունը անկարող է այդ բարեփոխումներն իրականացնել, նա պետք է հեռանա, սակայն այդ որոշումը պետք է ընդունեն ոչ թե ՆԱՏՕ–ն և եվրոպական մի շարք երկրներ, այլ այդ երկրի ժողովուրդն ու ղեկավարությունը»,–ընդգծել է ՌԴ նախագահը։