Քաղաքական

01.05.2023 20:23


Հայաստանը կողմ է քվեարկել ՄԱԿ-ի բանաձևին, որի նախաբանում Ռուսաստանը հիշատակվում է որպես Ուկրաինայի և Վրաստանի դեմ «ագրեսոր»

Հայաստանը կողմ է քվեարկել ՄԱԿ-ի բանաձևին, որի նախաբանում Ռուսաստանը հիշատակվում է որպես Ուկրաինայի և Վրաստանի դեմ «ագրեսոր»

Ապրիլի 26-ին Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեան 122 «կողմ» ձայներով բանաձև է ընդունել ՄԱԿ-ի և Եվրոպայի խորհրդի համագործակցության մասին, որի նախաբանում հիշատակվում է «Ռուսաստանի Դաշնության կողմից Ուկրաինայի և մինչ այդ Վրաստանի դեմ ագրեսիան»։

Ի թիվս այլ երկրների, բանաձևին աջակցել են նաև Հայաստանը, Չինաստանը, Թուրքիան, Ղազախստանը։

Բանաձեւի սկզբում կա հետևյալ ձևակերպումը՝ «Ընդունելով նաև, որ աննախադեպ մարտահրավերները, որոնք այժմ Եվրոպայի դեմ են կանգնած Ռուսաստանի Դաշնության կողմից Ուկրաինայի և մինչ այդ Վրաստանի դեմ ագրեսիայից ու Եվրոպայի խորհրդում Ռուսաստանի Դաշնության անդամակցության դադարեցումից հետո, կոչ են անում ամրապնդել համագործակցությունը Միավորված ազգերի կազմակերպության և Եվրոպայի խորհրդի միջև՝ հատկապես ցանկացած պետության ինքնիշխանության, տարածքային ամբողջականության ու քաղաքական անկախության հարգման վրա հիմնված խաղաղության և անվտանգության արագ վերականգնման և պահպանման համար, ռազմական գործողությունների ընթացքում ապահովել մարդու իրավունքների և միջազգային մարդասիրական իրավունքի պահպանումը, տուժածներին փոխհատուցել և պատասխանատվության ենթարկել միջազգային իրավունքի խախտման բոլոր մեղավորներին»։

Բանաձևին դեմ են քվեարկել Ռուսաստանը, Բելառուսը, Հյուսիսային Կորեան, Նիկարագուան, Սիրիայի Արաբական Հանրապետությունը։

Ձեռնպահ են մնացել Ադրբեջանը, Ուզբեկստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը, Վենեսուելան, Սերբիան և 13 այլ երկիր։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը