ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարը Արցախում ստեղծված իրավիճակը կքննարկի ադրբեջանական կողմի հետ
Արցախի Հանրապետության իշխանության ներկայացուցիչները հանդիպել են Արցախում ՌԴ խաղաղապահ զորակազմի նորանշանակ հրամանատար Ալեքսանդր Լենցովի հետ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը, ով մասնակցել է հանդիպմանը, մանրամասներ է հայտնել հանդիպման ժամանակ տեղի ունեցած քննարկումների վերաբերյալ։
Ներսիսյանը հայտնել է, որ արցախյան կողմի բարձրաձայնած հարցերի վերաբերյալ ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարն առաջիկա օրերին քննարկումներ կունենա ադրբեջանական կողմի հետ։
Ներսիսյանը նաև կոչով դիմել է Հայաստանի իշխանություններին և միջազգային հանրությանը։
«Քիչ առաջ ավարտվեց ռուսական խաղաղապահ զորակազմի տեղակայման վայրում նորանշանակ հրամանատարի հետ հանդիպումը: Հանդիպմանը արցախյան կողմից մասնակցել են Արցախի Հանրապետության նախագահը, պետական նախարարը, ներքին գործերի ու պաշտպանության նախարարները: Մեր կողմից վերահաստատվել է ստեղծված իրավիճակի վերաբերյալ Արցախի Հանրապետության դիրքորոշումը:
Իսկ մեր դիրքորոշումը հետևյալն է.
Իրավիճակի կարգավորումը պետք է հիմնված լինի 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության վրա, իսկ այդ հայտարարության 6-րդ կետն ամրագրում է հետևյալը.
- Արցախը Հայաստանի հետ պետք է կապվի 5 կիլոմետր լայնությամբ Լաչինի միջանցքով,
- Լաչինի միջանցքը պետք է գտնվի ՌԴ խաղաղապահ զորակազմի վերահսկողության ներքո,
- Ադրբեջանը պետք է երաշխավորի երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և ապրանքների երթևեկության անվտանգությունը Լաչինի միջանցքով:
Ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարը մեզ լսելուց հետո հայտնեց, որ առաջիկա օրերին հանդիպումներ է ունենալու ադրբեջանական կողմի հետ և հարցին կկարողանա անդրադառնալ ու տեղեկություններ փոխանցել շաբաթվա վերջում:
Դիմում եմ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, իշխանություններին` ձեռնարկեք բոլոր քայլերը, քաղաքական և դիվանագիտական բոլոր հնարավոր միջոցները Արցախի Հանրապետության քաղաքացիների անվտանգությունն ապահովելու, Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը պաշտպանելու, Եռակողմ հայտարարության դրույթների կատարումն ապահովելու ուղղությամբ:
Դիմում եմ միջազգային հանրությանը` ապահովեք ձեր իսկ կողմից վճռված` Արցախը Հայաստանին կապող միջանցքի ապաարգելափակման Ադրբեջանի պարտավորության կատարումը:
Ձեր անգործության կամ պասիվության հետևանքը Արցախի բնակիչների ամենօրյա տառապանքներն են:
Դիմում եմ աշխարհասփյուռ հայությանը` դեմքով շրջվեք դեպի Արցախը, տեսեք այն մարդկանց, ովքեր տառապանքների գնով պահում են հայկական Արցախը»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Ներսիսյանը: