Երևանն ու Բաքուն փորձում են ոչնչացնել եռակողմ հայտարարությունը ԼՂ մասով. քաղաքագետ
Պաշտոնական Երևանն ու Բաքուն վերջնական քայլերն են ձեռնարկում, որպեսզի առհասարակ ոչնչացնեն Լեռնային Ղարաբաղի մասով նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը։Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց Բենիամին Մաթևոսյանը` մեկնաբանելով Վաշինգտոնում Երևանի և Բաքվի միջև բանակցությունների նոր փուլի անցկացումը։
Այսօր Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը կհանդիպի Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի, ապա Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Դրանից հետո տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների երկկողմ հանդիպումը։
«Այդ հայտարարությամբ ֆիքսվել էին այն իրողությունները, որոնք առկա էին գետնի վրա, այսինքն` տեղի էր ունեցել նոր ռազմաքաղաքական բալանսի ֆիքսում։ Այդ հայտարարության ստորագրումից անմիջապես հետո թե՛ պաշտոնական Երևանը, թե՛ պաշտոնական Բաքուն սկսեցին սաբոտաժի ենթարկել այդ փաստաթուղթը։ Օրինակ` Երևանը նշվածից ավելի շատ տարածքներ զիջեց Ադրբեջանին։ Համաձայնագրով նշված էր, որ զորքերը պետք է կանգնեն այնտեղ, որտեղ իրենք եղել են հրադադարը հայտարարելու պահին։ Համաձայնագրում նշված էր նաև, որ Ադրբեջանը պետք է վերադարձներ գերիներին, ինչը չի արել, կոմունիկացիաների ապաշրջափակում պետք է տեղի ունենար, դելիմիտացիա, դեմարկացիա արվեր և այլն»,–ասաց Մաթևոսյանը։
Քաղաքագետի պնդմամբ` այդ համաձայնագրում 2 կարևոր դրույթ է եղել։ Մասնավորապես առկա էր Լաչինի միջանցք ասվածը, այն պետք է վերահսկեր ռուսական խաղաղապահ զորախումբը, իսկ մյուս դեպքում` Արցախի կարգավիճակի մասին որևէ խոսք չկար։ Այս համատեքստում փորձագետը հիշեցրեց Ռուսաստանի դիրքորոշումը, որը բազմիցս հնչեցրել են ՌԴ պաշտոնյաները` հարցի լուծումը կողմերը (Երևանը և Բաքուն) թողնում են հետագա սերունդներին։
«Նիկոլ Փաշինյանը արձանագրել է, որ դեմարկացիայից և դելիմիտացիայից, կոմունիկացիաների ապաշրջափակումից հետո տարածաշրջանում հնարավոր կլինի կառավարել կոնֆլիկտը և կողմերի միջև խաղի հստակ ու փոխըմբռնելի կանոններ հաստատել։ Հենց դրանից հետո նա կդադարի պաշտոնական Մոսկվայի համար միակ ընդունելի քաղաքական գործընկերը լինել։ Նա գիտակցեց այդ սպառնալիքները և բանակցային գործընթացը Ռուսաստանից տեղափոխեց արևմտյան հարթակ»,–նշեց Մաթևոսյանը։
Նա ընդգծեց, որ Երևանի նմանատիպ դիրքորոշումը ձեռնտու է Բաքվին, քանի որ պատերազմում հաղթած կողմը միշտ դիվանագիտական ասպարեզում առավելություն ունի։ Բացի դրանից, ՌԴ խաղաղապահ զորակազմն Ադրբեջանի համար միակ խանգարող հանգամանքն է Լեռնային Ղարաբաղն ամբողջությամբ զավթելու համար։ Փորձագետը հիշեցրեց, որ Երևանն արևմտյան հարթակում` Պրահայում, արդեն համաձայնել է Լեռնային Ղարաբաղը դիտարկել Ադրբեջանի կազմում։ Նրա խոսքով` երբ ստատուս քվոյի վերափոխումը ստորագրված փաստաթղթի տեսք կստանա, իսկ Հայաստանը կփոխի աշխարհաքաղաքական կուրսը և կֆիքսի թղթի վրա, ապա նոյեմբերի 9-ի հայտարարությունն ուժը կկորցնի։
«Բոլոր գործընթացները տարբեր հարթակներում միտված են հենց դրան։ Եթե Բաքվի համար սա ձեռնտու է, ապա Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի համար ստեղծվում են նոր ու լուրջ սպառնալիքներ։ Խոսել այն մասին, որ որևէ փաստաթուղթ կարող է հայանպաստ լինել, ուղղակի ինքնախաբեություն է»,–ասաց Մաթևոսյանը։
Երևանն ու Բաքուն փորձում են ոչնչացնել եռակողմ հայտարարությունը ԼՂ մասով. քաղաքագետ
Պաշտոնական Երևանն ու Բաքուն վերջնական քայլերն են ձեռնարկում, որպեսզի առհասարակ ոչնչացնեն Լեռնային Ղարաբաղի մասով նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց Բենիամին Մաթևոսյանը` մեկնաբանելով Վաշինգտոնում Երևանի և Բաքվի միջև բանակցությունների նոր փուլի անցկացումը։