Ինչ նպատակ է հետապնդում Միրզոյան-Բայրամով ամերիկյան հանդիպումը
Ժանրի կանոնների համաձայն, վերնագրում գրված արտահայտությունը պետք է հարցական նշանով ( ՞ ) լիներ: Այլ տարբերակով կարելի էր անգամ գրել. «Ի՞նչ կտա (սպասել) Արարատ Միրզոյանի ու Ջեյհուն Բայրամովի՝ ԱՄՆ-ում այսօր նախատեսված հանդիպումը»: Կամ նման մի բան կարելի էր գրել: Բայց՝ իմա՞ստը, եթե գիտես, որ ո՛չ մի լավ բան չի տա, որ ոչ մի՝ հայության ու Հայաստանի շահերիը թեկուզ հեռվից շոշափող հնարավորություն այդ հանդիպումը չունի:
Ավելին, մեր ունեցած հավաստի տեղեկությունների համաձայն, նախքան ԱՄՆ մեկնելը, Նիկոլ Փաշինյանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը զրույց (հեռախոսազրույց) է ունեցել ռուս գործընկերոջ՝ Լավրովի հետ: Եվ խոսակցության ընթացքում, երբ Լավրովը շոշափել է Լեռնային Ղարաբաղի թեման, Արարատ Միրզոյանը բացեիբաց նշել է, որ Ղարաբաղը իրենց բացարձակապես չի հետաքրքրում: Անգամ նշել է, ոչ թե՝ Արցախը կամ Լեռնային Ղարաբաղը, այլ ասվել է՝ այդ տարածքը մեզ ընդհանրապես չի հետաքրքրում:
Հետևաբար, բացարձակապես անտեղի է ինչ-որ հարցեր տալ, թե ի՞նչ նպատակ է հետապնդում, ի՞նչ կտա ու նման բաներ:
Նպատակը ակնհայտ է ու այն աչք է ծակում, ինչպես Հայաստանն Արցախին կապող ճանապարհի վրա տեղադրված «Նիկոլ Փաշինյանի ու իր ՔՊ-ի անվան» ադրբեջանական հսկիչ-անձնագրային անցակետը: Ամերիկյան հովանու ներքո Միրզոյանի ու Ալիևի ԱԳ նախարարի հանդիպումը ամենից առաջ նպատակ է հետապնդում համաձայնեցնել կամ նախաստորագրել Արցախը «ոտով-գլքով» ադրբեջանական հռչակելու ձևակերպումները, ավելի ճիշտ՝ այդ ձևակերպումների տեխնիկական մանրուքները:
Փաշինյանի հանձնակատարը դա իրենց սիրելի ադրբեջանական «ախպերների» հետ, իհարկե, կարող էր անել և ոչ Ամերիկայում, այինքն՝ այդքան հեռուները հասնելու կարիք չունեին: Ավելի ճիշտ, չէին ունենա, եթե միայն դա լիներ նպատակը: Մյուս, զուգահեռվող նպատակը, որ հետապնդում է Միրզոյան (Միրզոյա՜ն...)–Բայրամով հանդիպումը, Արցախից Ռուսաստանի ռազմական ներկայությունը դուրս մղելն է, դրա համար որոշակի պայմաններ ստեղծելը:
Իսկ որոշակի պայմաններից առաջինն այն է, որ կողմերը, այսինքն՝ Ալիև-Փաշինյան զույգը հայտարարի, որ այլևս ռուսական խաղաղապահների ներկայության անհրաժեշտությունը չկա: Ի լրումն, Ալիևը հավելյալ հնարավորություն է ստանում դա հայտարարելու՝ նշումով, որ Հայաստանն արդեն ընդունել է, որ Լեռնային Ղարաբաղը ադրբեջանական տարածք է, իսկ թե ինչ խնդիր կա Լեռնային Ղարաբաղի բնակչության հետ, դա արդեն իր՝ ադրբեջանական ներքին խնդիրն է, որը ոչ մեկին չի վերաբերվում:
Սկզբունքորեն, Ալիևը նախքան այս, արդեն մի քանի անգամ արել է նման հայտարարություններ և անշեղորեն դրանք իրականացնում է՝ իր սիրելի Փաշինյանի հետ ձեռք-ձեռքի տված: Տեղադրված ադրբեջանական անցակետն էլ ձեզ որպես հավելյալ ապացույց:
Հասկանալի է, որ Արարատ Միրզոյանն ու նրա «շեֆ» Նիկոլ Փաշինյանը, հակահայկական համաձայնությունների գնալով, առաջին հերթին բարձրաձայնելու են, թե «Արցախը տվեցինք, որ 29 հազար քառ. կմ-ի վրա հանգիստ ապրենք»: Նման մի բան կասեն, խաղաղության դարաշրջան, օրակարգ-մորակարգ, այնպես որ, Հայաստան, դու հանգիստ իջի՛ր գերեզման, հանկարծ տեղից չշարժվես: Անհոգ եղեք, Փաշինյան Նիկոլը, Ալիևի հետ, միգուցե տապանաքար էլ դնի, վրան գրված.
«խաղաղ ննջեք, հարիֆնե՛ր,
«ապագայից»՝ բարևներ...»:
Չնայած, ի՜նչ կարևոր է, թե ինչ գրված կլինի ժողովրդի գերեզմանին, որը այնքան չի ուզում ապրել, որ Նիկոլ Փաշինյանի նման մեկին թույլ է տալիս լինել «ՀՀ վարչապետ»:

Արթուր Խայթ