Քաղաքական

01.05.2023 14:06


Մարդկանց տառապանքի օգտագործում՝ էժան շոուի համար․ Արցախի ՄԻՊ-ը՝ ադրբեջանական տեսանյութի մասին

Մարդկանց տառապանքի օգտագործում՝ էժան շոուի համար․ Արցախի ՄԻՊ-ը՝ ադրբեջանական տեսանյութի մասին

Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանն անդրադարձել է ադրբեջանական քարոզչամեքենայի տարածած տեսանյութին:

«Ինչպե՞ս կմեկնաբանեմ ադրբեջանական քարոզչամեքենայի տարածած տեսանյութը․ մարդկանց տառապանքն օգտագործել էժան շոուի համար, ոչ ավելին: Մանրամասները կներկայացնեմ տեսանյութում ցուցադրված արցախցիների հետ հարցազրույցներից հետո»,-«Թվիթեր»-ում գրել է նա:

Հիշեցնենք՝ ադրբեջանցիները Լաչինի միջանցքում տեղակայված անցակետի մոտ կանգնեցրել են ՌԴ խաղաղապահների ուղեկցությամբ Գորիսից Արցախ վերադարձող քաղաքացիներին և հերթական բեմադրությունը ցուցադրել՝ փորձելով ցույց տալ, թե Լաչինի միջանցքով երթևեկությունն ազատ է:

Այս խորագրի վերջին նյութերը