Քաղաքական

01.05.2023 13:24


Գնացեք ու էլ ետ չգաք․ ի՞նչ է եղել Լաչինի անցակետի մոտ (տեսանյութ)

Գնացեք ու էլ ետ չգաք․ ի՞նչ է եղել Լաչինի անցակետի մոտ (տեսանյութ)

Արցախի Հին Շեն գյուղի բնակիչ Գեղամ Հարությունյանը, ով ստիպված է եղել անցնել Լաչինի միջանցքում ադրբեջանի կողմից ապօրինաբար տեղադրված սահմանային անցակետով, պատմել է դեպքի մանրամասները։

Նրա խոսքով՝ իր ավտոմեքենան ու փաստաթղթերը ստուգելուց հետո իրեն ասել են, որ այլևս չվերադառնա, գրում է Infoteka24.ru-ն։

«Մեզ լուսանկարեցին, մեր անձնագրերը ստուգեցին, ասացին՝ գնացեք ու էլ չվերադառնանք»,-ասել է հինշենցին։

Նրա խոսքով, ադրբեջանցիները բացել ու ստուգել են ավտոմեքենայի բեռնախցիկը, ստուգել են երկու հոգու, ռուսերեն են խոսել, բայց տեղում շատ են եղել։

«Մտածեցին՝ անձնագրում սահմանը հատելու կնիք դնե՞լ, թե՞ ոչ։ Ես էլ ասացի՝ ի՞նչ եք դնելու։ Արդյունքում չդրեցին»,-պարզաբանել է Գեղամ Հարությունյանը։

Հիշեցնենք, որ ադրբեջանական կողմը տեսանյութ է տարածել (իրականում բեմադրված), որտեղ Հակարիի կամրջի մոտ տեղադրված անցակետով անցել են հայ բնակիչներ։

Աղբյուրը՝ hraparak.am

Այս խորագրի վերջին նյութերը