Դավութօղլու. «Սարկոզիի հայտարարությունները հայ–թուրքական հարաբերությունների վրա բացասականորեն կազդեն»
«Անադոլու» գործակալությունը փոխանցում է, որ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, թե Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի հայտարարությունները կարող են բացասական ազդեցություն ունենալ Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունների վրա, որոնք այնպես էլ լճացման փուլում են։
Թուրքիայի ԱԳՆ ղեկավարի խոսքերով՝ այդ հայտարարություններն արտացոլում են Ֆրանսիայի ներքին քաղաքականության իրավիճակը, և դրանք բոլորովին ճիշտ չեն։
Ավելի վաղ Թուրքիայի կառավարության՝ Եվրամիության հետ կապերի նախարար Էգոմոն Բախիշը հայտարարել էր, թե Ֆրանսիայի նախագահը պետք է զբաղվի սեփական երկրի խնդիրներով և ոչ թե հանդես գա որպես պատմաբան։