Լրահոս

07.10.2011 16:14


Սիրիայի նախագահ. «Թուրքիան զենք է առաքում ապստամբներին»

Ինչպես հաղորդել է «Ջումհուրիեթ»–ը, Թուրքիայի ընդդիմադիր Ժովովրդա–հանրապետական կուսակցության նախագահի օգնական Ֆարուք Լոգօղլուի հետ հանդիպման ժամանակ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հայտարարել է, թե Թուրքիան սիրիական ապստամբներին զենք է առաքում:

Նա նաև նշել է, թե ԱՄՆ-ը դեմ է Թուրքիայի ու Սիրիայի համագործակցությանը, և որ Թուրքիան վերջերս հանդես է գալիս որպես Վաշինգտոնի շահերի ներկայացուցիչ:

Հիշեցնենք, որ Թուրքիայի զինված ուժերը հոկտեմբերի 5-13–ին զորավարժություններ են անցկացնում է Սիրիային սահմանակից Հաթայ բնակավայրում, և դրանց մասնակցում են 730 զինծառայող և 40 միավոր տեխնիկա:

Այս խորագրի վերջին նյութերը