«Մարազմ է, ըստ ԱԽՔ-ի` Կիրովաբադ քաղաքը պատկանում է Ֆրանսիային, Լենքորան քաղաքը՝ Կիրաբատի կղզիներին». Տիգրան Քոչարյան
Նախորդ տարվա դեկտեմբերի 12-ին, ժամը 10։30-ի սահմաններում ադրբեջանական կողմը խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, բնապահպանական պատճառաբանություններով փակել է Արցախն աշխարհին կապող կյանքի միակ ճանապարհը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները:
Այս ամենից հետո, ապրիլի 23-ին ադրբեջանական կողմն Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը զավթելուց հետո մաքսակետեր է տեղադրել։ Ադրբեջանի այս գործողությունների արդյունքում Արցախն արդեն 138-րդ օրն է՝ գտնվում է տոտալ շրջափակման մեջ։
Եթե հայկական կողմը նախորդ տարվա դեկտեմբերից սկսած միջազգային հանրության համար իրականացներ դիվանագիտական ու քարոզչական աշխատանքներ՝ ցույց տալով Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը, արդյո՞ք ապրիլի 23-ին Ադրբեջանը Սյունիքի մարզի Կոռնիձոր գյուղին պատկանող տարածքում կտեղադրեր անցակետեր։
168.am–ի հետ զրույցում տեղեկատվական տեխնոլոգիաների փորձագետ Տիգրան Քոչարյանը խոսելով այս հարցի շուրջ, ասաց, որ ՀՀ իշխանությունը որևէ աշխատանք չի տանում, իսկ այն, ինչ հասարակությանը մատուցվում է որպես աշխատանք՝ պարզապես աշխատանքի իմիտացիա է։
«ՀՀ իշխանությունն առհասարակ հրաժարվել է զբաղվել Արցախի ինքնորոշման իրավունքի հարցերով, այդ թվում՝ զբաղվել Արցախի անվտանգությամբ, և հրաժարվել է 120 հազար բնակիչներից։ Ավելին՝ իշխանությունների կրավորական դիրքը բերում է նրան, որ օրեցօր աճում է Ադրբեջանի ախորժակը»,-նշեց Տիգրան Քոչարյանը։
Ըստ նրա, ադրբեջանական կողմն անցակետ դրեց Նիկոլ Փաշինյանի՝ ԱԺ-ում արած հայտարություններից հետո, սակայն դրանից զատ, պետք է թարմացնել հանրության հիշողությունը և հիշեցնել նախորդ տարի Պրահայում Նիկոլ Փաշինյանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը։
«Հենց դրանով Նիկոլ Փաշինյանը կասկածի տակ դրեց Արցախի հայկականությունը, ինչն արձակեց Ադրբեջանի ձեռքերը, որից հետո նա սկսեց «բնապահպանների» ակցիան, այնուհետև հատվածաբար առաջ գնալով, Արցախի ու Հայաստանի տարածքից գրավելով և ճնշում բանեցնելով Արցախի ու ռուս խաղաղապահների վրա՝ ցույց տալով իրենց, որ եթե Ադրբեջանը որևէ բան է անում, ապա անում է կա՛մ Հայաստանի իշխանությունների իմացությամբ, կա՛մ առնվազն իրենք չեն դիմագրավելու։
Օրինակ, Տեղ համայնքի միջադեպը բացահայտ ցույց տվեց, որ ադրբեջանական զինվորականները զարմացած էին, որ իրենց վրա կրակ բացվեց, քանի որ համոզված էին, որ իրենց վրա որևէ մեկը չի կրակի։ Այսինքն՝ Ադրբեջանն ու Նիկոլ Փաշինյանը որոշակի հարցերում գործում են ինչպես գործընկերներ։ Որոշակի դեպքերում էլ ռուս խաղաղապահների ձեռքերը կապում են, որպեսզի իրենք որևէ գործողություն չկարողանան անել, ինչպես, օրինակ, եղավ Բերձորը հանձնելու ժամանակ, որովհետև Բերձորը երբևէ չի հիշատակվել Եռակողմում, բայց, չգիտես՝ ինչու, հանձնվեց և փաստի առաջ կանգնեցրեց Բերձորի և Աղավնոյի բնակչությանը, նաև Բերձորում տեղակայված ռուսական խաղաղապահ ուժերի գարնիզոնը»,-հավելեց Տիգրան Քոչարյանը։
Խոսելով ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարության մասին, որ Լաչինի միջանցքը նոյեմբերի 9-ի հայտարարությամբ պատկանում է Ռուսաստանին և ռուս խաղաղապահներին, Տիգրան Քոչարյանը նկատեց՝ միջանցքը ռուս խաղաղապահներին չի պատկանում, այն Արցախի տարածքն է, որը պատերազմից հետո Ադրբեջանի կողմից օկուպացված չէր՝ շնորհիվ ռուս խաղաղապահների։
«ԱԽՔ-ի այդ հայտարարությունն աբսուրդի ժանրից է, որովհետև նույն ձևով կարող էր ասել, որ Կիրովաբադ քաղաքը պատկանում է Ֆրանսիային, իսկ Լենքորան քաղաքը՝ Կիրաբատի կղզիներին, սա մարազմ է։ Սա հերթական փորձն է ձեռքերն Արցախից լվանալու և պատասխանատվությունը դնելու ռուս խաղաղապահների վրա։
Ռուս խաղաղապահները որոշակի դեպքերում ունեն մեղավորություն, որովհետև չեն արձագանքում այնպես, ինչպես պետք էր արձագանքել։ Սա ավելի շատ կախված է հրամանատարից, որովհետև նախկին հրամանատար Մուրադովի ժամանակ ադրբեջանցիները նման բան չէին կարողանում անել, ստանում էին կոշտ պատասխաններ, իսկ Վոլկովի պարագայում այդ պատասխանը չէին ստանում, գուցե սա՞ է պատճառը, որ նրան փոխարինեցին։
Ադրբեջանն արեց մի այնպիսի քայլ, որին մշտապես դեմ է արտահայտվել Ռուսաստանը՝ Զախարովայի և Լավրովի մակարդակով, որոնք մշտապես ասում էին, որ երբեք այնտեղ անցակետ չի լինելու։ Հուսամ՝ նոր հրամանատարը կկարողանա որոշ չափով հետ շրջել իրենց այդ սխալը»,-եզրափակեց Տիգրան Քոչարյանը։