Քաղաքական

29.04.2023 10:04


58 մլն դրամ՝ սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամների համար. «Ժողովուրդ»

58 մլն դրամ՝ սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամների համար. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ 58 միլիոն 585 հազար դրամի չափով գումար է նախատեսվում սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամներին աշխատավարձ տալու համար։ Խոսքը 5 անդամների՝ 2023 թվականի մարտ-դեկտեմբեր ամիսների աշխատավարձերի մասին է: Նկատենք, որ 2022 թվականի ընթացքում հանձնաժողովի ողջ գործունեությունը սահմանափակվեց միայն քննարկումներ ու հանդիպումներ իրականացնելու ձևաչափերով, այսինքն՝ հանգիստ ռեժիմով սահմանադրական բարեփոխումներով զբաղվող խումբը լուրջ աշխատավարձ է ստանում՝ ամսական գրեթե 400.000 դրամ։

Տեղեկացնենք, որ Սահմանադրության փոփոխությունների նախագիծը պետք է վարչապետի աշխատակազմ ներկայացվի մինչև 2023 թվականի հունիսի 30-ը։ Եթե 2022թ. մարտ-դեկտեմբեր ամիսների համար հատկացվել էր 31 միլիոն 480 հազար դրամ գումար, ապա այս տարվա՝ 2023թ. մարտ-դեկտեմբեր ամիսների համար նախատեսվում է 58 միլիոն 585 հազար դրամ, այսինքն՝ հանձնաժողովի անդամների աշխատավարձն էլ է բարձրացել»:

Այս խորագրի վերջին նյութերը