«ԱրմենԹել». Լևոն Տեր-Պետրոսյանի հերթական ստոր սուտը
«ՀՀ առաջին Նախագահ և ժողովրդի վերջին «մեղք» Լևոն Տեր-Պետրոսյանը հոկտեմբերի 6-ին հանրահավաքի ընթացքում փորձել է պատասխանել իր իսկ կողմից որակված թույն պարունակող հարցերի` ասելով, թե «Ես չեմ վախենում թույն պարունակող սուր հարցերից: Այսօր էլ կպատասխանեմ դրանցից մի քանիսին»:
Այնուհետև Ազատության հրապարակում հավաքված լրագրողներին ու մյուսներին իբր ինչ-որ բան ապացուցելու համար, ամբիոնից հնչեցրել է հարցեր, որոնց պատասխանելիս` հավաքվածների աչքերին, ստորաբար ստել է:
Առաջին հարցը հնչել է այսպես. «ՀայաստանիերրորդՀանրապետությանպատմությանմեջառաջինանգամմենաշնորհտրվելէՁերժամանակ, նկատիունենք «ԱրմենՏելի» տխրահռչակպայմանգիրը, ևդրահամարինչ-որկազմակերպությանկողմից 25 մլնդոլարեքստացել, դաճի՞շտէ»: Տեր-Պետրոսյանը փորձելով հիմարացնել հավաքվածներին` պատասխանել է. «Սա նույն կեղծիքի ժայռից է, երբ ժամանակները խառնելով՝ փորձում են մեղադրել մարդուն, ով կապ չունի դրա հետ: «ԱրմենՏելի» գործարքը ստորագրվել է իմ` նախագահի պաշտոնից հրաժարվելուց հետո՝ Ռոբերտ Քոչարյանի կողմից, և եթե այդ միլիոնավոր դոլարների պատմությունը ճի՞շտ է, ապա հասցեն ուրիշ տեղ փնտրեք:
Նույն կերպ ինձ էին վերագրում նաև Կոնյակի գործարանի գործարքի կնքումը: Հայտարարում եմ` դա նույնպես Քոչարյանի օրոք է եղել»:
Նախկինում խոսել եմ այն մասին, որ ՀԱԿ-իստներն էժանագին եղանակներով փորձում են կայանալ հանրության մտքում, տպավորություն թողնեն՝ հույսը դնելով նույն ժողովրդի իբր կարճ հիշողության վրա: Մինչդեռ, բարեբախտաբար, անգամ ամենակարճ հիշողությունը չի փրկում Լևոն Տեր-Պետրոսյանին: Բոլորս ենք հիշում, որ «Արմենթել» ընկերությանը թիվ 60 չարաբաստիկ լիցենզիան հատկացվել է 1995թ.-ին, իսկ այդ ժամանակ, եթե չմոռանանք, ՀՀ Նախագահ էր ոչ թե Ռոբերտ Քոչարյանը, այլ նույն ինքը` ՀՀ վերջին «մեղք» Լևոն Տեր-Պետրոսյանը: Իսկ եթե, այնուամենայնիվ, գտնվեն մարդիկ, ովքեր մոռացել են այդ դառը իրողությունը, կամ այնպիսիք, ովքեր չեն իմացել դրա մասին, ապա կարող են այդ լիցենզիայի հետ կապված մի շարք որոշումներ փնտրել ու այն վստահաբար կհայտնաբերեն «Հայաստանի իրավական տեղեկատվության համակարգի» կայքում (www.arlis.am):
Փաստացի այսօր Լևոն Տեր-Պետրոսյանը` հույս ունենալով, թե իրեն սատարող քաղաքացիներն իբր անսկզբունքային են, «մեծահոգաբար» կեղծում է իրականությունը` մոռանալով համացանցի գոյության , պահպանված իրավական ակտերի և մի շարք այլ հանգամանքների մասին: Ի վերջո մեզնից յուրաքանչյուրը կարող է բացել վերը նշված կայքը և թեկուզ հետաքրքրության համար փնտրել «Արմենթել» ընկերության հետ կապված իրավական ակտեր: Այդ փնտրտուքներում միանշանակ կգտնեք ՀՀ կառավարության` 1997թ. հունիսի 25-ի թիվ 216 որոշումը, որը վավերացված է ՀՀ Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից, իսկ Ռոբերտ Քոչարյանն այդ ժամանակ ոչ թե Նախագահ էր, ինչպես ստում է Լևոն Տեր-Պետրոսյանը, այլ ՀՀ վարչապետ: Նույն այդ որոշումն էլ հուշում է «Արմենթել» ընկերությանը` թիվ 60 լիցենզիան տրամադրելու տարեթիվը, այն է՝ 1995թ. փետրվարի 27-ը:
Մեզ մնում է գիտակցել, որ եթե Լևոն Տեր-Պետրոսյանը կարող է այսօր ստորաբար ստել անգամ այսպիսի ակնառու փաստերի առկայության պարագայում, ապա ի՞նչ իմաստ ունի շարունակել այլևս քննարկել նրա արված կեղծ ու ստոր այլ հայտարարություններ:
Բայց արժե նկատել մի այլ հանգամանք. շարունակելով նույն այդ որոշման ուսումնասիրումը` հանդիպում ենք մի իրողության, որ անհնար է անտեսել: 1995թ.-ին ՀՀ Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից «Արմենտել» ընկերությանը տրամադրված մենաշնորհային լիցենզիան լրացվել և խմբագրվել է 1997թ. հունիսի 25-ի թիվ 216 որոշմամբ, ինչի մասին արդեն մեկնաբանվեց վերևում: Հենց այդ լրացմամբ Լևոն Տեր-Պետրոսյանը վերստին հաստատելով «Արմենթել» ընկերության լիցենզիան և մենաշնորհը`հետագայում տրամադրել է նոր և բացարձակ մենաշնորհ ապահովող պայմաններ: Նշված որոշման 4-րդ կետի «Դ» ենթակետում, վերնագրված՝ «Բացառիկ իրավունքի դրույթներ», կարդում ենք.
Այսպիսով, վերոգրյալ վերլուծությունն ուղղակիորեն մատնացույց է անում այդ միլիոն դոլարների պատմության իրական հասցեատիրոջը, Լևոն Տեր-Պետրոսյանին:
Հ.Գ. ՀՀ առաջին նախագահի անբարո ստից հետո, այլևս ցանկություն չի մնում քննարկել մյուս կեղծ ձևակերպված հարցերն ու պատասխանները, որոնք վերջինս հնչեցրել է իբրև թույն պարունակող հարցերի պատասխաններ: Ասենք՝ ի՞նչ սպասես մեկից, որն անգամ չհամաձայնեց ազատության հրապարակից 3 ժամով հանել վրանները հանուն Վանուշ Խանամիրյանի»:
«ԱրմենԹել». Լևոն Տեր-Պետրոսյանի հերթական ստոր սուտը
«ՀՀ առաջին Նախագահ և ժողովրդի վերջին «մեղք» Լևոն Տեր-Պետրոսյանը հոկտեմբերի 6-ին հանրահավաքի ընթացքում փորձել է պատասխանել իր իսկ կողմից որակված թույն պարունակող հարցերի` ասելով, թե «Ես չեմ վախենում թույն պարունակող սուր հարցերից: Այսօր էլ կպատասխանեմ դրանցից մի քանիսին»:
Այնուհետև Ազատության հրապարակում հավաքված լրագրողներին ու մյուսներին իբր ինչ-որ բան ապացուցելու համար, ամբիոնից հնչեցրել է հարցեր, որոնց պատասխանելիս` հավաքվածների աչքերին, ստորաբար ստել է:
Առաջին հարցը հնչել է այսպես. «Հայաստանի երրորդ Հանրապետության պատմության մեջ առաջին անգամ մենաշնորհ տրվել է Ձեր ժամանակ, նկատի ունենք «ԱրմենՏելի» տխրահռչակ պայմանգիրը, և դրա համար ինչ-որ կազմակերպության կողմից 25 մլն դոլար եք ստացել, դա ճի՞շտ է»: Տեր-Պետրոսյանը փորձելով հիմարացնել հավաքվածներին` պատասխանել է. «Սա նույն կեղծիքի ժայռից է, երբ ժամանակները խառնելով՝ փորձում են մեղադրել մարդուն, ով կապ չունի դրա հետ: «ԱրմենՏելի» գործարքը ստորագրվել է իմ` նախագահի պաշտոնից հրաժարվելուց հետո՝ Ռոբերտ Քոչարյանի կողմից, և եթե այդ միլիոնավոր դոլարների պատմությունը ճի՞շտ է, ապա հասցեն ուրիշ տեղ փնտրեք:
Նույն կերպ ինձ էին վերագրում նաև Կոնյակի գործարանի գործարքի կնքումը: Հայտարարում եմ` դա նույնպես Քոչարյանի օրոք է եղել»:
Նախկինում խոսել եմ այն մասին, որ ՀԱԿ-իստներն էժանագին եղանակներով փորձում են կայանալ հանրության մտքում, տպավորություն թողնեն՝ հույսը դնելով նույն ժողովրդի իբր կարճ հիշողության վրա: Մինչդեռ, բարեբախտաբար, անգամ ամենակարճ հիշողությունը չի փրկում Լևոն Տեր-Պետրոսյանին: Բոլորս ենք հիշում, որ «Արմենթել» ընկերությանը թիվ 60 չարաբաստիկ լիցենզիան հատկացվել է 1995թ.-ին, իսկ այդ ժամանակ, եթե չմոռանանք, ՀՀ Նախագահ էր ոչ թե Ռոբերտ Քոչարյանը, այլ նույն ինքը` ՀՀ վերջին «մեղք» Լևոն Տեր-Պետրոսյանը: Իսկ եթե, այնուամենայնիվ, գտնվեն մարդիկ, ովքեր մոռացել են այդ դառը իրողությունը, կամ այնպիսիք, ովքեր չեն իմացել դրա մասին, ապա կարող են այդ լիցենզիայի հետ կապված մի շարք որոշումներ փնտրել ու այն վստահաբար կհայտնաբերեն «Հայաստանի իրավական տեղեկատվության համակարգի» կայքում (www.arlis.am):
Փաստացի այսօր Լևոն Տեր-Պետրոսյանը` հույս ունենալով, թե իրեն սատարող քաղաքացիներն իբր անսկզբունքային են, «մեծահոգաբար» կեղծում է իրականությունը` մոռանալով համացանցի գոյության , պահպանված իրավական ակտերի և մի շարք այլ հանգամանքների մասին: Ի վերջո մեզնից յուրաքանչյուրը կարող է բացել վերը նշված կայքը և թեկուզ հետաքրքրության համար փնտրել «Արմենթել» ընկերության հետ կապված իրավական ակտեր: Այդ փնտրտուքներում միանշանակ կգտնեք ՀՀ կառավարության` 1997թ. հունիսի 25-ի թիվ 216 որոշումը, որը վավերացված է ՀՀ Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից, իսկ Ռոբերտ Քոչարյանն այդ ժամանակ ոչ թե Նախագահ էր, ինչպես ստում է Լևոն Տեր-Պետրոսյանը, այլ ՀՀ վարչապետ: Նույն այդ որոշումն էլ հուշում է «Արմենթել» ընկերությանը` թիվ 60 լիցենզիան տրամադրելու տարեթիվը, այն է՝ 1995թ. փետրվարի 27-ը:
Մեզ մնում է գիտակցել, որ եթե Լևոն Տեր-Պետրոսյանը կարող է այսօր ստորաբար ստել անգամ այսպիսի ակնառու փաստերի առկայության պարագայում, ապա ի՞նչ իմաստ ունի շարունակել այլևս քննարկել նրա արված կեղծ ու ստոր այլ հայտարարություններ:
Բայց արժե նկատել մի այլ հանգամանք. շարունակելով նույն այդ որոշման ուսումնասիրումը` հանդիպում ենք մի իրողության, որ անհնար է անտեսել: 1995թ.-ին ՀՀ Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից «Արմենտել» ընկերությանը տրամադրված մենաշնորհային լիցենզիան լրացվել և խմբագրվել է 1997թ. հունիսի 25-ի թիվ 216 որոշմամբ, ինչի մասին արդեն մեկնաբանվեց վերևում: Հենց այդ լրացմամբ Լևոն Տեր-Պետրոսյանը վերստին հաստատելով «Արմենթել» ընկերության լիցենզիան և մենաշնորհը`հետագայում տրամադրել է նոր և բացարձակ մենաշնորհ ապահովող պայմաններ: Նշված որոշման 4-րդ կետի «Դ» ենթակետում, վերնագրված՝ «Բացառիկ իրավունքի դրույթներ», կարդում ենք.
«Այն տարածքում, որտեղ լիցենզավորվողին տրամադրվել է բացառիկ իրավունք` մատուցելու որոշակի ծառայություններ` բացառությամբ այլ կերպ նշվածի, լիցենզավորվողը ծառայությունների մատուցման ամբողջ տարածքում և ժամանակահատվածում կունենա այդպիսի ծառայություններ մատուցելու բացառիկ իրավունք և պարտավորություններ: Լիցենզավորվողին շնորհված բացառիկ իրավունքները ենթակա են սահմանափակման կամ դադարեցման` համաձայն ստորև բերված դադարեցման դրույթների:
Սույնով շնորհված բացառիկ իրավունքի համաձայն, ոչ Հայաստանի Հանրապետության կապինախարարությունը և ոչ էլ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից կամՀայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լիազորված մարմինըչի լիազորելու որևէ այլ անձի (բացառությամբ արտոնագրվողի) մատուցել ստորև նկարագրվածցանկացած տեսակի ծառայություններ: Լիցենզիայով լիցենզավորվողին վերապահված բոլորիրավունքները պաշտպանելու նպատակով Հայաստանի Հանրապետության կապինախարարությունը և Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից կամՀայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լիազորվածմարմինները պարտավորվում են ներդնել իրենց պետական իրավական ուժերը` չթույլատրելուորևէ անձի կողմից սույն լիցենզիայում նշված ցանկացած տեսակի ծառայություններիմատուցումը»:
Որոշման ամբողջական տարբերակին ծանոթացեք այստեղ
Այսպիսով, վերոգրյալ վերլուծությունն ուղղակիորեն մատնացույց է անում այդ միլիոն դոլարների պատմության իրական հասցեատիրոջը, Լևոն Տեր-Պետրոսյանին:
Հ.Գ. ՀՀ առաջին նախագահի անբարո ստից հետո, այլևս ցանկություն չի մնում քննարկել մյուս կեղծ ձևակերպված հարցերն ու պատասխանները, որոնք վերջինս հնչեցրել է իբրև թույն պարունակող հարցերի պատասխաններ: Ասենք՝ ի՞նչ սպասես մեկից, որն անգամ չհամաձայնեց ազատության հրապարակից 3 ժամով հանել վրանները հանուն Վանուշ Խանամիրյանի»:
Նյութը վերցված է Արսեն Բաբայանի բլոգից