21-րդ դարում մենք էլի անցնելու ենք թուրքի յաթաղանով․ Ադրբեջանի վերջնանպատակի մեկնարկը տրվեց․ Հակոբյան
138 օր Արցախը մայր Հայաստանին կապող միակ ճանապարհը, ասել է թե՝ Արցախի «կյանքի ճանապարհը» փակ պահելուց հետո ադրեջանցի կեղծ բնապահպանները հեռացել են Լաչինի միջանցքից։ Բնական է, սրա պատճառն այն է, որ Լաչինի միջանցքում Ադրբեջանն անցակետ տեղադրեց և այսպես կոչված «էկոակտիվիստների» գործառույթները փոխանցվեցին այլ մակարդակի:
Ի՞նչ է սպասվում Արցախին, ի՞նչ է լինելու 120 հազար արցախաբնակ հայերի հետ․ հարցի պատասխանը հստակ չէ։
Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանի խոսքով՝ թշնամու այս քայլը սպասելի էր․ միջանցքում անցակետ դնելու պահին պարզ էր, որ շուտով ադրբեջանցիները հեռանալու են տարածքից։
«Ըստ էության, մենք սպասում էինք դրան, երբ Ադրբեջանի բոլոր հինգ պահանջներն արցախյան կողմը ՀՀ իշխանությունների օգնությամբ կկատարեր։ Այդպես էլ եղավ։ Ինչ-որ հնարավոր էր, արդեն ստացել են այս փուլում, և ժամանակավոր դադար են առել, մինչև նոր պահանջներով կգան։ Իսկ նոր պահանջներ, միանշանակ, լինելու են, քանի որ յուրաքանչյուր զիջում ու հանձնում բերում է ավելի մեծ զիջումների ու հանձնումների, ինչը սարերի հետևում չէ»,-MediaHub-ի հետ զրույցում նշեց Հակոբյանը։
Ըստ նրա՝ թշնամու վերջնական նպատակը Արցախը Հայաստանից առանձնացնելը չի, ուստի Ադրբեջանը կանգ չի առնելու։
«Իրենց վերջնանպատակը Արցախը հայաթափելն է, կամ, ինչպես իրենք են ասում, հումանիտար ներգրավվումը։ Մենք հասկանում ենք, որ խոսքը հենց հայաթափության մասին է։ Իրենք ուզում են առանց պատերազմի ամբողջ Արցախին տեր դառնալ, զավթել ամբողջ Արցախը՝ առանց մեկ միլիմետր հայերին թողնելու»,-նկատեց նա։
Մետաքսե Հակոբյանի դիտարկմամբ՝ այս ամենը պետք է լիներ․ Հայաստանի ու Արցախի ղեկավարները մեկ անգամ չէ, որ խոսում էին այդ մասին՝ հայաթափման, էթնիկ զտման ու ցեղասպանության մասին մի անգամ չէ, որ խոսել են։
«Մենք բազմիցս ասել ենք, որ երբ այդ մասին խոսում են առաջին դեմքերը, խոսքը կապիտուլյացիայի մասին է, սահմանադրության խախտման ու պետության հենասյուների սասանման»,-նկատեց նա։
Մետաքսե Հակոբյանը նշեց, որ դեռ ապրիլի 23-ից ինքն ասել է՝ ամեն վայրկյան թշնամին բացելու է ճանապարհը, որ 21-րդ դարում «մենք անցնենք թուրքական յաթաղանի տակո»։
«Այսօր արդեն իսկ Արցախում տեղի է ունենում ստորագրահավաք, և այս երկու օրում դուք կտեսնեք արցախցու նպատակն ու կամքը։ Այս օրերը թրծեցին մեր կամքը, և եթե կային մարդիկ, որոնք նախքան ճանապարհի փակումը պատրաստ էին լքել Արցախը, հիմա վստահեցնում են՝ չեն հեռանալու։ Իրենք էլ հասկացան, որ հիմա դավաճանություն կլինի Արցախից հեռանալը»,-նշեց Մետաքսե Հակոբյանը։
Ըստ նրա՝ իրականությունը կերևա այն դեպքում, երբ արցախցին մի անգամ կանցնի այդ անցակետի կամ ցուցանակի մոտով։
«Ամեն մեկը չի, որ կդիմանա ադրբեջանական դրոշը տեսնելուն։ Դա շատ ծանր բան է։ Մենք շատ ենք քննարկել, որ կա երկու տարբերակ․ մեկը՝ համախմբված շարունակել սեփական կամքով մնալ օկուպացիայի մեջ, հայտարարելով, որ մենք չենք անցնելու այդ անցակետով, իսկ երկրորդ տարբերակը՝ ընդունել, որ ցանկացած դեպքում պիտի մեր պայքարը չդադարեցնենք։ Ինձ համար ընդունելի է առաջին տարբերակը, քանի որ ես ինքս չեմ անցնելու այդ անցակետով»,- վստահեցրեց Մետաքսե Հակոբյանը։
Նա նշեց՝ սա անվտանգ միջանցք չէ, այլ լոկ ճանապարհ, որով անցնելիս, չգիտես, թե ինչ կլինի քեզ հետ։
«Հիմա 120 հազարով պետք է որոշում ընդունենք, բայց ես չգիտեմ՝ մենք որքանով ենք պատրաստ այդ որոշումն ընդունելուն»,-ամփոփեց խոսքը Մետաքսե Հակոբյանը՝ նշելով, որ ստորագրահավաքից շատ բան է կախված։