Լիբիայի Ազգային անցումային խորհրդի զորքերը լայնազանգված գրոհ են սկսել Սիրտ քաղաքի ուղղությամբ: Այն գնդապետ Մուամար Քադաֆիի հայրենի քաղաքն է ու իր վարչակազմի վերջին հենակետերից մեկը մայրաքաղաք Տրիպոլիից 360 կմ հեռավորության վրա։
Տանկերից ու հրանոթներից անդադար կրակ է արձակվում քաղաքի վրա։ Տասնյակ տներ այրվում են, քաղաքից ծխի կույտեր են բարձրանում։ Հարյուրավոր ռազմական մեքենաներ արևելքից ու արևմուտքից շարժվում են դեպի քաղաքի կենտրոն։
Քաղաքի արևմտյան կողմում անցումային խորհրդի զորքերը կենտրոնից հեռու են ընդամենը մեկ կմ–ով։ Ռազմաօդային ուժերը հաստատում են, որ սա քաղաքի շրջափակումից ի վեր ապստամբների ամենախոշոր հարձակումն է։ «Ալ–Ջազիրա» հեռուստաալիքի հաղորդմամբ՝ ապստամբները գտնում են, որ Սիրտ քաղաքն իրենց վերահսկողության տակ կանցնի մինչև օրվա վերջը։
Լիբիայի ապստամբները գրոհում են Սիրտ քաղաքը