«Կարճ ասած»․ Մի սև լենտ Աջափնյակում, մյուսը՝ Արմավիրում․ իշխանության գինը՝ դագաղի տեսքով (տեսանյութ)
Երեկ հայ ժողովրդի՝ հույսը Աստծո վրա դրած հատվածը ցնծության մեջ էր ու անհամբեր սպասում էր, թե Թուրքիայի նախագահ Էրդողանը հեսա-հեսա կմեռնի։ Անմտություն։ Ասենք՝ մեռավ․ հավերժական շարժիչը չէ, մի օր մեռնելու է, ո՞ւ․․․ Ի՞նչ է լինելու, Թուրքիան ճանաչելո՞ւ է Ցեղասպանությունը, Բայրաքթարերի գործարա՞նն է փակվելու, Լաչինի միջա՞նցքը կբացվի, թե՞ Թուրքիայի հաջորդ նախագահ Նիկոլին կընտրեն՝ ուրախացել ենք։ Էնտեղ պետական համակարգ է գործում, ով էլ գա իշխանության, շարժվելու է ռազմավարական ուղենիշով։ Սրանց նման չեն ասելու՝ Հայաստանը պետք է դառնա 6 մլն, ու հենց էդ տարում 71 հազար մարդ անվերադարձ գնա երկրից։ 1915 թվականին էլ հո Էրդողան չկար, բայց կար ծրագիր ու իրականացրին։ Դա էսօր էլ կա։ Խելացիները մտածում են, թե ինչ պետք է անել, իսկ հույսը սրա-նրա վրա դրածները մտածում են, թե այ որ մեզ վրա հարձակվեցիք, դրա համար երկրաշարժ եղավ, Էրդողանն էլ կմեռնի։ Ասեմ՝ Էրդողանը եթե մեռավ, միակ բանը, որ դուք կզգաք Հայաստանում, կարծում եմ կլինի այն, որ Նիկոլը մի սրտաճմլիկ ուղերձ կհղի թուրք ժողովրդին․ որ մի քիչ էլ շատ մտածի, մի երկու օր էլ սգո օր կհայտարարի այստեղ։ Ցավալի է, բայց ռազմավարական ծրագրեր, պետական զարգացման ուղենիշ չունեցող երկրում հույսը էդպիսի բաների վրա է, ոչ թե որ երկրիս ղեկավարը մի բան կանի, մի լուծում կտա։
Պարզ է՝ ինչու ենք հույսներս դրել երկնային ու գերբնական ուժերի վրա, որովհետև ունենք անլուրջ իշխանություն, որոնց ձեռքից բան չի գալիս։ Ասում են՝ մենք անում ենք մեր ուժերի առավելագույնը, որ 2021 թվականի մայիսի 12-ի ներխուժումը վերացվի, անում ենք հնարավորն ու անհնարը, որ 2022թ․ սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքները վերացվեն, ինչ կարողանում, անում ենք, որ Լաչինի միջանցքը բացվի, ինչքան ուժենրերս հերիքում է, զինում ենք բանակը, բայց ի՞նչ անենք, որ մեզ զենք չեն ծախում, ռազմավարական գործընկերոջ հետ շփվել չի ստացվում, թշնամու հետ բանակցել չի ստացվում։ Հիմա եթե դուք էս ամենը անում եք ձեր ուժերի ներածին չափով ու էդ հնարավորությունների գագաթը էս ա, ուրեմն չեք կարող։ Չեք կարող որովհետև, երեկվա հաղորդմանս մեջ ասացի՝ դո՛ւք եք այս վիճակի մեղավորը, որովհետև դո՛ւք եք պարտվել, ոչ թե ժողովուրդը, որովհետև ձեր վրա են խնդում, ծաղրում։ Դրա համար էլ առաջինը դուք պետք է հասկանայիք այդ ամենը, հրաժարվեիք, գնայիք, հիմա էլ ուշ չէ, մի ձգձգեք, գնացեք․ թող գան նրանք, ում արած նվազագույնն անգամ՝ շատ ավելին ա։ Մեղա եկեք, ձեզ ընտրածներին ասեք՝ մեզ թվում էր, թե կարող ենք, բայց չի ստացվում։ Երկու տարի անց անգամ ձեր հանձնած Շուռնուխում չեք կարողանում տներ սարքել-տալ մարդկանց։ Դուք մարզկենտրոնը դարձրել եք սահմանամերձ։ Ձեր աշխատանքի արդյունքում է Ադրբեջանն՝ որ ղարաբաղցին ուզում է դառնալ Ադրբեջանի քաղաքացի՝ խնդրեմ, ով ոչ՝ հեռացեք Ղարաբաղից։
Ձեր հնարավորությունների սահմանն անձամբ տեսնում եմ արդեն 20 օր՝ տուն գնալիս։ Սև լենտ է կախված Շինարարներ փողոցի վրա ու վրան գրված՝ «Հրաչ-19»։ Ձեր աշխատանքի արդյունքում զոհված զինվոր Հրաչյա Սարուխանյանի անունով է, ծածանվում է Երևանի Աջափնյակ թաղամասում։ Ձեր շնորհիվ մի նման լենտ էլ փռվեց Արմավիրի Շենիկ գյուղում․ Արտյոմ Պողոսյանը, որի ծառայության ավարտին մնացել էր ընդամենը մեկ ամիս, չհասցրեց տուն գալ։ Դա ձեր խոստացած խաղաղության դարաշրջանի ամենօրյա պատկերներից է։
Ձեր հնարավորությունների առաստաղը շարունակե՞մ, թե որն ա։ Քաղաքական վելուծաբան աշխատած Արմեն Գրիգորյանը, որ «ձյուն մաղեց մեր բաց գլխին» տողին համահունչ դարձավ ԱԽ քարտուղար, ասում է՝ դռնեդուռ ընկած անվտանգության երաշխիք ենք մուրում, երկիր ենք ման գալիս, որ մեզ պաշտպանի։ Ռուսների հետ ոնցոր չի ստացվում, գնացին Արևմուտք, էնտեղ էլ չկպավ, հիմա Հնդկաստան են ուզում գնալ, վերջում էլ ստիպված Թուրքիային ու Ադրբեջանին են խնդրելու անվտանգության երաշխիքներ տալ։ Որովհետև որ պահին ռուսի ոտքը հանեն, գալու է արդեն թուրքը։ Նիկոլի հետ սեղան նստող մեկը կա, քաղաքագետ է կարծեմ, երազում էր թուրքի շուն դառնալ։ Երազանքդ ոնցոր իրականանում է։
Միայն Հայաստանում կարող է անվտանգության խորհրդի քարտուղարը հայտարարել, թե մեր հայրենիքի այսինչ հատվածը պատկանում է մի երրորդ պետության, որը մեզ հետ սկի սահման էլ չունի։ Արմեն Գրիգորյանն ասում է՝ Լաչինի միջանցքը պատկանում է Ռուսաստանի Դաշնությանը։ Կարող ա՞ մի օր էլ հայտարարեք, թե ղարաբաղցիներն էլ Ռուսաստանի քաղաքացի են, ինչ է՝ ձեր վրայից գցեք։ Դուք միայն կոչ անելու համար եք, ձեր սարքած խնդիրները ուրիշների վրա բաժանելու համար եք, էս Ադրբեջանինն ա, էս Ռուսատանինն է։ Էդպես ով ասես կարա անի, տանից, սրճարանից, օնլայն, սմարթֆոնով, դրա համար պարտադիր չէ կառավարության շենք զբաղեցնել։ Արտաքին գործերի նախարարին, Նիկոլին, Էդմոնին հլը հարցրեք, ասեք Լաչինի միջանքը բացելու համար ի՞նչ ես արել, Տեղ գյուղ մտած թուրքերին վռնդելու համար ի՞նչ ես արել, Ջերմուկ հասած ադբեջանցիներին վռնդելու համար ի՞նչ ես արել։ Կասեն ո՞նց, չե՞ք տեսնում, կոչ ենք արել ՄԱԿ-ին, կոչ ենք արել ԵՄ-ին, կոչ ենք արել խաղաղապահներին, կոչ ենք արել ԱՄՆ-ին, կոչ ենք արել Հնդկաստանին, կոչ ենք արել Բուրկինա Ֆասոյին։ Լավ, հարցրեք, կոչերը ջհանդամը լինի, բանակցել ե՞ք։ Չէ, ասում են, մենք ասել ենք, որ էդ թեմայով չենք բանակցելու։ Իսկ ի՞նչ եք կարծում, ժողովուրդ ջան, որ բանակցեն Ադրբեջանի հետ ինչի՞ շուրջ է լինելու։ Վստահ եմ, որ Ադրբեջանի ամեն օկուպացիայից հետո բանակցությունը վերաբերում է ոչ թե այն վերացնելուն, այլ՝ այդ օկուպացիայի պայմաններում հետագան կառուցելուն։ Հայկական կողմի բանակցությունը չի լինելու այն մասին, որ Ադրբեջանը հետ գնա, հետ չի գնալու, սրանք ասել են՝ էսքանն ենք կարողանում բանակցել։ Վերցրել՝ վերցրել եք, մնացածի մասով բանակցենք։
Մեր վիճակը էս ա, ժոովուրդ ջան։ Նիկոլը ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը․ նրանք էլ ուրախացան նվերից, ասին էս ինչ կպնել ա կպնում, ինչը պետք է բանակցեինք, ստանայինք, հենա իրա բերանով հայտարարում ա։ Ու անմիջապես անցակետ դրեցին Լաչինի միջանցքում․ ասում են՝ մեր տարածքն է, հենա երեկ ձեր վարչապետն էր ասում։ Մի բանը չեմ հասկանում, էդքանից հետո, հիմա ի՞նչն եք դիմում ռուսներին, ՄԱԿ-ին, Եվրամիությանը։ Դիմում եք, որ երեկ քո ճանաչած տարածքի տերը, ըստ քեզ, ի՞նչ անի քո ուզածով։ Եթե Հայաստանն ու Ադրբեջանը միմյանց հետ պայամանավորվում են ինչ-որ բաներ հանձնել/ընդունել, մյուս երկրներն ի՞նչ կարող են անել։ Ռուս խաղաղապահներն եկել 2020 թվականի նոյեմբերի 9-ին՝ տեղակայվելու մի տարածքում, որը բանակցությունների առարկա էր․ հետո Փաշինյանը հայտարարել , որ այդ բանակցությունների առարկան համարում է Ադրբեջանի տարածքային ամբողջականություն․ բա էլ ի՞նչ ես պահանջում։ Ստացվում է՝ ես հանձնում եմ, բայց դուք պահեք։ Ինչու՞ ԱԱԾ-ն մի հատ քննություն չի անում, մի հատ իմանանք էլի, էս մարդու շարժառիթները որոնք են, ինչու է նա միանգամից տալիս այն, ինչը պետք է լիներ բանակցելու խաղաթուղթը, ըստ որում՝ միակ մնացածը, բոլորը արդեն հանձնել-պրծել է։
Ու այդքանից հետո թե՝ պատկանում ա Ռուսաստանին, իր պատասխանատվության գոտին ա․ լսեք, այ մուտիլովշչիկներ, իր պատասխանատվության գոտին պահում են, երբ վերջնականացված չի թե ո՞վ ի՞նչպես է օգտագործելու։ Երբ դու ելնում հայտարարում ես, որ համաձայն ես որ ադրբեջանական է, էլ ի՞նչը պետք է պահի, ինու՞ համար պահի։ Մտնում ա, ասում՝ իմ հողն ա, անցակետ եմ դնում, որ թափանցիկ լինեն Ադրբեջանի հայ բակչության տեղաշարժն ու բեռնափոխադրումները, տենց եմ ուզում։ Վաղն էլ կարող է լրիվ փակել, ասել այսօրվանից բեռնափողադրումն իրականացվելու է Բաքվի հետ, ոչ թե Երևանի, Կարմիր խաչն էլ որ ամեն օր հիվանդներին ոչ թե պետք է բերի Երևան, այլ Բաքու։
Նիկոլն ասում ա՝ առաջ ասում էին՝ նոյեմբերի 9-ի թուղթը վատն ա, կապիտուլյացիա է, բայց հիմա հղում են անում դրան, ուրեմն վատը չէ։ Վատն ա, խայտառակ վատն ա, կապիտուլյացիան ո՞նց կարող է վատը չլինել։ Հղում են անում, որովհետև դրանից հետո ավելի վատ իրավիճակ է։ Քո հնարավորությունները հերիքեցին ընդամենը, որ մի կապիտուլյացիան փոխարինես մեկ այլ, ավելի խորը կապիտուլյացիայով։
Կարճ ասած՝ արդեն հակակրանք է առաջացնում խաղաղություն բառը՝ Նիկոլ Փաշինյանի կատարմամբ։ Բանակցությունները, հարաբերությունները, ժողովրդին ու իրենք իրենց էնքան են խառնել ստի մեջ, որ սատանան անգամ գլուխ չի հանում։ Պետք է խաղաղություն բառից առաջ նորից դնել արժանապատիվ բառը, բայց իշխանություն բառից առաջ էլ պետք է դնել այդ բառը։ Պետք է ունենալ արժանապատիվ իշխանություն, ոչ թե այս խմբակից։

Սևակ Հակոբյան
Աղբյուրը՝ yerevan.today