Քաղաքական

28.04.2023 07:45


ԱԺ աշխատակազմը 10 միլիոն 752 հազար դրամի կոնյակ է գնել․ «Հրապարակ»

ԱԺ աշխատակազմը 10 միլիոն 752 հազար դրամի կոնյակ է գնել․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ աշխատակազմը 10 մլն 752 հազար դրամի կոնյակ է գնել։ Գնումը կատարվել է մեկ անձից գնման ընթացակարգով՝ «Վինո վինո» ՍՊԸ-ից։ Ընդհանուր գնվել է 480 շիշ կոնյակ, որից 160 հատը՝ «Ախթամար», 1 միավորի գինը՝ 14 հազար 160 դրամ, «Հայաստան»՝ 60 շիշ, միավորի գինը՝ 18 հազար 960 դրամ, «Վասպուրական»՝ 60 շիշ, միավորի գինը՝ 25 հազար 279 դրամ, «Նաիրի»՝ 50 շիշ, միավորի գինը՝ 39 հազար 440 դրամ, «Երեւան»՝ 60 շիշ, միավորի գինը՝ 21 հազար 439 դրամ, «Էյփրիքոթ»՝ 70 շիշ, միավորի գինը՝ 8 հազար 200 դրամ, եւ «Արարատ Շառլ Ազնավուր 25»՝ 20 շիշ, միավորի գինը՝ 100 հազար դրամ։

ԱԺ-ն նշված կոնյակների գնումը կատարել է ապրիլի 14-ին»:

Այս խորագրի վերջին նյութերը