Լրահոս

27.04.2009 15:56


ՀՅԴ–ն իր որոշումը Ռոբերտ Քոչարյանի հետ չի համաձայնեցրել

Ապրիլի 27-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՅԴ Գերագույն Մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանն ասել է, որ ՀՅԴ-ն կոալիցիայից դուրս գալու իր որոշումը Ռոբերտ Քոչարյանի չի համաձայնեցրել։

-Ընդհանրապես որևէ մեկի հետ մենք չենք համաձայնեցնում մեր քայլերը։ Մեր քայլերը որոշում ենք ինքնուրույն, ժողովների և քննարկումների միջոցով. սա է մեր ավանդույթը։ Ինչ վերաբերվում է Ռոբերտ Քոչարյանին պաշտպանելուն, ապա նրան մենք պաշտպանել ենք 10 տարի՝ ազգային պետական ուղեգծի պահպանման խնդիրը կարևոր համարելով։ 1998-ին մենք համարել ենք ուղեգծի վերականգնում, այնուհետև 2003-ին պաշտպանել ենք, որպեսզի այդ ուղեգիծը անշրջելի դառնա։ Հիմա էլ նույն տրամաբանությամբ ենք շարունակել, համարելով որ Սերժ Սարգսյանը շարունակելու է Ռոբերտ Քոչարյանի քաղաքական գիծը։ Սակայն, ի տարբերություն Ռոբերտ Քոչարյանի, որի ժամանակ մենք չենք ունեցել անհաղթահարելի տարաձայնություն, հիմա՝ ունենք,- ասել է  Ա.Ռուստամյանը։

 

 

Այս խորագրի վերջին նյութերը