Մի օր Ռուսաստանը կարող է դուրս գալ Հայաստանից և Ղարաբաղից. ո՞վ է պաշտպանելու արցախցիներին. Խաչիկյան
Մեր երկրի ղեկավարությունը մի բան շատ լավ է անում, միշտ մեղավորին գտնում է և միշտ արդարացում գտնում է. եթե մենք կարողանայինք կազմակերպել արդարացումների գործարան, մեր երկիրը կծաղկեր: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոտկոր, քաղաքագետ Արթուր Խաչիկյանը։
«Ամեն անգամ, եր սխալ են կատարում, ինչ-որ մեկի կեղքն է՝ բանակի մեղքն է, պատերազմում պարտվեցինք՝ նախկինների մեղքն է, թալանել էին, հույս չկար Արցախը պոկել Ադրբեջանից, չնայած մենք ասում էինք, որ Արցախը Հայաստան է և վերջ, բայց արդեն զիջած էր: Անընդհատ այս բամբասանքների ժանրով, արդարացումներով շեղում են մեր հասարակությանը և կատաղի հակառուսական պրոպագանդա է գնում: Իհարկե, Ռուսաստանը խետք է շատ ավելի շատ աներ և պետք է ՌԴ-ին հորդորել, որ նա դա անի, բայց Ռուսաստանն ինքն է իր վրա վերցրել այս պատասխանատվությունը, նա պարտավոր չէր սա անել և մի օր նա կարող է հասկանալ, որ մեզ հետ անհնար է գործ ունենալ, և դուրս գա Հայաստանից և Ղարաբաղից: Ո՞վ է պաշտպանելու արցախցիներին, եթե Ռուսաստանն այդտեղից դուրս գա:
Ասել, որ Լաչինն իրենց տարածքն է, աբսուրդ է, մեր ղեկավարությունը Պրահայում ճանաչում է, որ Արցախը Ադրբեջանի մասն է, մենք մեր ձեռքերը լվանում ենք, հիմա ասում ենք՝ դա Ռուսաստանի գործն է: Պատմության մեջ այսպիսի օրինակ, երբ մի կառավարություն որոշում է, որ իր անվտանգությունը ուրիշ պետության գործն է, ինքը էլ ոչ մի բան չպետք է անի, պատմության մեջ չկար»,-հայտարարեց Արթուր Խաչիկյանը:
Նա նկատեց, որ պետք է նաև հասկանալ, որ ոչ ոք, այդ թվում Ռուսաստանը չի ուզում կռվել Ադրբեջանի ու Թուրքիայի դեմ. «Եվրոպան հրաժարվում է որևէ պատժամիջոց կիրառել Ադրբեջանի դեմ, ԱՄՆ-ն ասում է՝ որևէ պատժամիջոց չի լինի Ադրբեջանի դեմ: Եվրոպայի և Ամերիկայի ներկայացուցիչներն իրար հետևց գնում են Բաքու Ալիևին սիրաշահելու, նրանց ինչո՞ւ հարցեր չեք տալիս:
Պետք է մտածել մեր անվտանգության, մեր շահերի մասին: Դրա փոխարեն ունենք ոչ կոմպետենտ կառավարություն, որն անընդհատ սխալներ է անում և մեզ տանում նոր արհավիրքների, երկրորդը, անընդհատ երեխայական արդարացումներ են բերում»,-հայտարարեց Խաչիկյանը: