Ինչպես Նիկոլ Փաշինյանը Արցախի ցուցանակը փոխարինեց Ադրբեջանի ցուցանակով
Նիկոլ Փաշինյանն ու իր քպ-ա-խումբն օրերս, գիտեք, արձանագրեցին մի նոր «նվաճում». ադրբեջանական կողմը ապրիլի 23-ին անցակետ տեղադրեց Արցախը Հայաստանին կապող (ի դեպ, տակավին շրջափակված) ճանապարհի վրա: Անցակետի «բացում» էլ արեցին (այ, թե՝ ինչի բացմանը կարող էր գնալ Տիգրան Ավինյանը՝ իր ղեկավար Փաշինյանի հետ), ցուցանակ էլ են տեղադրել՝ նշումով, որ մուտք եք գործում Ադրբեջան:
Իսկ նախկինում, համայն հայության հանգանակած միջոցներով կառուցված Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհին բոլորովին այլ ցուցանակ էր, ազգի լավագույն զավակների արյան ու կյանքի գնով նվաճված. «Ազատ Արցախը ողջունում է ձեզ»: Ու նախկինում Արցախ մեկնող շատերը մի պահ կանգ էին առնում այդ ցուցանակի մոտ, լուսանկարվում՝ ասես նաև իրենց հարգանքի տուրքը մատուցելով պատմական արդարությունն ու ազգի արժանապատվությունը վերականգնելու համար կյանքը դրած տղաների հիշատակին:
Իսկ Նիկոլ Փաշինյանն ու իր ՔՊ-ն այդ ամենը ոչնչացրեցին: Հիմա նրանք դա ամեն գնով Ռուսաստանի գրպանն են ուզում գցել կամ գցում, բայց ինչ էլ ասեն, ադրբեջանական անցակետը Նիկոլ Փաշինյանի ու նրա ՔՊ-ի անվան անցակետն է: Այդ նրանք կործանեցին «Ազատ Արցախը ողջունում է ձեզ»-ը:
Դա արեցին նրանք՝ Նիկոլ Փաշինյանն ու նրա նիկոլփաշինյանները, որոնք 2018-ին ՀՀ իշխանությունը զավթելուց հետո, ամենատարբեր առիթներով, ծաղրական տոնայնությամբ Արցախի նախագահին անվանում էին Արցախի մարզպետ: Ակնարկում էին, թե Արցախն ընդամենը Հայաստանի մարզերից մեկն է, այդպիսով ձևացնում էին, թե իրենք թունդ հայրսնասերներ են, «նախկինների» թայը չեն: Մեկն էլ կա, կարկառուն փաշինյանականներից, նա, որ թքագեղձերի արտադրությունը մարդկանց վրա ուղղելու մանիա ունի, գնացել ու Ակնայում (Աղդամ) նկարվել էր, թե՝ «Ակնան իմ հայրենիքն է»: Հիմա, իհարկե, անգամ կյանքի սպառնալիքի տակ նման բան չի անի: Նույնը Սուրեն Պապիկյանի մասին կարելի է ասել։
Հիշո՞ւմ եք, Նիկոլ Փաշինյանի՝ Արցախի Վերածննդի հրապարակում արած հայտարարությունը. «Արցախը Հայաստան է, և վե՛րջ»: Եվ այն մարդիկ, որոնք այն պահին ծափահարում էին նրա այդ հայտարարությանը, երևի մոռացել էին, որ երբ Նիկոլ Փաշինյանը նման բաներ է ասում, իրականում նկատի ունի տրամագծորեն հակառակը:
Իսկ որ տրամագծորեն հակառակը նկատի ուներ Փաշինյանը, նա ապացուցեց նաև իր ջանքերով հրահրված պատերազմը նոյեմբերի 9-ի հայտարարության հանգեցնելով: Ավելին, 2022-ի հոկտեմբերին Պրահայում Ալիևի հետ պայմանավորվել է, որ Արցախը ադրբեջանական է, ինչը գործնականում վերահաստատեց ու խոստովանեց օրերս՝ ԱԺ-ում արած հայտարարությամբ:
Այնպես որ, «Ազատ Արցախը ողջունում է ձեզ» ցուցանակը, որը շատ ու շատ հայերի հպարտության ու կյանքում առնվազն մի կարևոր գործի մասնակցածի զգացողությունների առիթ էր տալիս, պատմական այս աղետային փուլում վերացրել է այդ աղետի համակազմակերպիչ Նիկոլ Փաշինյանը: Այդ նա է ազատ Արցախի ցուցանակը փոխել «Ադրբեջանի Հանրապետություն» ցուցանակով: Այնպես որ, եթե դեռ մնացել են Հայաստանում ու Արցախում ուժեր, քաղաքական ու ոչ քաղաքական գործիչներ, պարզապես մարդիկ, որոնց այդ ամենը տհաճ է, որոնք այդ ամենից արյան եռք են զգում ու բորբոքվում են, ապա պետք է պատասխանը պահանջել կոնկրետ դրա հասցեատիրոջից՝ Նիկոլ Փաշինյանից: Ունենալով ակնհայտ պատասխանատու և մեղավոր՝ չարժե աշխարհաքաղաքական բարդ մեկնությունների խորխորատն ընկնել: «Ազատ Արցախը ողջունում է ձեզ» ցուցանակը նորից տեղը դնելու առաջին քայլը Փաշինյանի սաղավարտի վրայից «ՀՀ վարչապետ» գրությունը ջնջելուց է սկսվում:

Արմեն Հակոբյան