Քաղաքական

27.04.2023 09:01


«Խաղաղության դարաշրջանի» զոհերը․ ինֆոգրաֆիկա

«Խաղաղության դարաշրջանի» զոհերը․ ինֆոգրաֆիկա

Արցախյան 44-օրյա պատերազմից հետո՝ 2021 թ.-ի հունվարից 2023 թ.-ի ապրիլն ընկած ժամանակահատվածում հրադադարի խախտման, դիվերսիոն ներթափանցումների և ծառայության հետ կապված այլ պայմաններում զոհվել է 325 (6-ը՝ քաղաքացիական անձ) և վիրավորվել 350 զինծառայող: «Հայկական ալիքը» ներկայացնում է «խաղաղության դարաշրջանի» զոհերի թիվը՝ ըստ (ոչ) պաշտոնական տվյալների վերլուծության:

Չնայած ՀՀ դե-ֆակտո իշխանությունները շարունակում են դասական մանիպուլյացիոն տեխնիկաների կիրառմամբ (օրինակ՝ զոհվածների անվանացանկերի բացակայություն, զոհերի թվի աստիճանաբար և ոչ հստակ հրապարակում, հաճախ նաև՝ անհայտ հանգամանքներում զոհված զինծառայողների մահվան մասին պաշտոնական հայտարարության բացակայություն և այլն) մոռացության մատնել ինչպես 44-օրյա պատերազմի զոհերին, այնպես էլ պատերազմից հետո «խաղաղ» պայմաններում զոհված զինծառայողներին և ստեղծել խաղաղության բանակցությունների պատրանք, թշնամու գնդակից ընդամենը 30 ամիսների ընթացքում զոհվել է 278 զինծառայող (6-ը՝ քաղաքացիական անձ) և վիրավորվել 350-ից ավելի զինծառայող:

Բացի այդ, չնայած սեփական անգործության ողջ պատասխանատվությունը Ադրբեջանի կողմից, այսպես կոչված, «խաղաղության օրակարգից շեղվելու» վրա բարդելուն, պաշտոնական և ոչ պաշտոնական տվյալների վերլուծությունը ցույց է տալիս, որ չպարզված հանգամանքներում կամ «զինվորական ծառայության հետ կապված» դժբախտ պատահարների հետևանքով, այդ թվում՝ հրդեհ, սպանություն, ինքնասպանություն, ավտովթարներ, մինչև անգամ՝ կայծակնահարում և ձնահյուս, մահացել է 46 զինծառայող: Սա վկայում է բանակում հրահանգավորման թերությունների և անվտանգության կանոնների պահպանության բացակայության մասին: Այս թվում են նաև պարտադիր հավաքների մասնակիցների շրջանում գրանցված մահացությունների դեպքեր, որը ցույց է տալիս մինչ հավաքները առողջական կարգավիճակի թերի ստուգումների առկայությունը:

Այսպիսով, դե ֆակտո իշխանությունների կողմից խոստացված «խաղաղության դարաշրջանը» երկարաձգված պատերազմ է, որում շարունակում են զոհվել, վիրավորվել և գերեվարվել Հայաստանի և Արցախի պաշտպանության երաշխավորները, և շարունակվում է պաշտպանական համակարգի կազմաքանդումը: Այս մասին փաստում են տվյալները, որոնց կարող եք ծանոթանալ ստորև:

Հեղ.` Միլենա Մքոյան

3 (1)

Այս խորագրի վերջին նյութերը