ՊՆ-ն 11 մլն 735 հազար դրամի ժամացույց է գնել՝ մեկ անձից գնման ընթացակարգով. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Պաշտպանության նախարարությունը ապրիլի 13-ին պայմանագիր է ստորագրել «Էյ դաբլյու այ գրուպ» ՍՊԸ-ի հետ եւ գնել խորհրդանշական նվերներ, ավելի կոնկրետ՝ AWI ապրանքանիշի ժամացույցներ, որոնց ընդհանուր գինը կազմում է 11 մլն 735 հազար դրամ։ Այդ գումարով պաշտպանական գերատեսչությունը գնել է տարբեր արժողության 713 հատ ժամացույց, որի թվում են 9 հազար դրամից մինչեւ 68-75 հազար դրամանոց ժամացույցներ։ Ի դեպ, գնումը ՊՆ-ն կատարել է մեկ անձից գնման ընթացակարգով։
Այս ընկերության արտադրած ժամացույցներն է կրում նաեւ Նիկոլ Փաշինյանը, ավելին` այստեղից պատվիրում եւ գնում են ժամացույցներ` նվիրելու նպատակով, որպես վարչապետի կողմից անվանական նվերներ: Այսինքն՝ ընկերությունն իշխանությունների կողմից լայն աջակցություն ունի ու արտոնյալ կարգավիճակ»: