Լրահոս

07.10.2011 13:56


Ա. Շահբազյան. «Եթե Ռոբերտ Քոչարյանը որոշի վերադառնալ, իր խնդիրն է, և որևէ արտառոց բան չկա»

Ա. Շահբազյան. «Եթե Ռոբերտ  Քոչարյանը որոշի  վերադառնալ, իր խնդիրն է, և որևէ արտառոց բան չկա»

ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արտյուշա Շահբազյանը ճեպազրույցի  ժամանակ անդրադառնալով ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հավանական վերադարձին՝ ասել է, որ ընդհանրապես այդ հարցն արհեստականորեն շատ է ուռճացվում։

–Եթե նա որոշի վերադառնալ, իր խնդիրն է, և որևէ արտառոց բան չկա, որ կարող է քաղաքական գործիչը, որն այս երկրում շատ ընդգծված դերակատարություն է ունեցել, կրկին փորձի վերադառնալ։ Ռոբերտ Քոչարյանն իր հնարավոր վերադարձը պայմանավորեց մի քանի  սկզբունքային կետերով՝ սոցիալ–տնտեսական վիճակով, կամ այն մտահոգություններով, որ տնտեսությունը հետընթաց է ապրում առաջ գնալու  փոխարեն, և այս բոլոր խնդիրների տեսանելի ապագան բավական մտահոգիչ է,–ասել է նա։

Ըստ Արտյուշա Շահբազյանի՝ եթե այլ բացատրելու բան լինի, Ռոբերտ Քոչարյանը կբացատրի։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը