Բեռնար Ֆասիե. «Հուսով ենք, որ Պրահայում կայանալիք՝ նախագահներ Սարգսյանի և Ալիևի հանդիպումը կլինի կառուցողական և օգտակար»
«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների երկարատև աշխատանքի արդյունքում հաջողվել է մայիսի 7-ին Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման հարցում ձեռք բերել համաձայնություն»,-այսօր այդ մասի մամուլի ասուլիսում հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեն։ Նա նշել է, թե համանախագահները ակնկալում են, որ կայանալիք հանդիպումը կլինի կառուցողական։ Բանակցությունները շարունակվելու են «մադրիդյան սկզբունքների» հիման վրա, հանդիպման ընթացքում քննարկվելու են չհամաձայնեցված հարցերը։ Համանախագահները կոչ են արել Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին հունիսի սկզբին կրկին հանդիպել Սանկտ-Պետերբուրգում։