Քաղաքական

26.04.2023 10:09


Ադրբեջանական անցակետի տեղակայումը խաթարում է խաղաղության գործընթացում վստահություն հաստատելու ջանքերը. Լաչինի միջանցքում պետք է լինի մարդկանց ազատ տեղաշարժ. Պետդեպ

Ադրբեջանական անցակետի տեղակայումը խաթարում է խաղաղության գործընթացում վստահություն հաստատելու ջանքերը. Լաչինի միջանցքում պետք է լինի մարդկանց ազատ տեղաշարժ. Պետդեպ

ԱՄՆ պետքարտուղարության փոխխոսնակ Վեդանտ Պատելը ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի՝ Լաչինի միջանցքի վրա Ադրբեջանիկողմից հսկիչ անցակետի ապօրինի տեղադրմանը:

«Հարավային Կովկասում այս (հայ-ադրբեջանական բանակցությունները-Tert.am) հարցը մի բան է, որն ինքը՝ պետքարտուղարը, խորապես գնահատում և մեծ նշանակություն է տալիս։ Եվ ինչպես տեսաք՝ հանգստյան օրերին մենք հայտարարեցինք, որ Պետքարտուղարությունը խորապես մտահոգված է Լաչինի միջանցքում անցակետի ստեղծմամբ։ Անկեղծ ասած, դա խաթարում է խաղաղության գործընթացում վստահություն հաստատելու ջանքերը, և մենք այն կարծիքին ենք, որ Լաչինի միջանցքում պետք է լինի մարդկանց և բեռների ազատ և բաց տեղաշարժ։ Ավագ խորհրդական Բոնոն, պետքարտուղարի օգնական Հոգանը, պետքարտուղարը՝ մենք պատրաստվում ենք շարունակել խորապես ներգրավված մնալ այս հարցում»,-ասել է Պատելը:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը