Ֆրանսիայի արտգործնախարարը կայցելի Հայաստան, Ադրբեջան և Վրաստան
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Քեթրին Կոլոննան ապրիլի 26-28-ը կայցելի Հարավային Կովկաս։ Այդ մասին հայտնում է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։
Տեղեկատվության համաձայն՝ Հայաստանում Կոլոննան կհանդիպի Նիկոլ Փաշինյանի և արտգործնախարար Արարատ Միրզոյանի, Վրաստանում՝ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի, վարչապետ ԻրակլիՂարիբաշվիլիի և արտգործնախարար Իլյա Դարչիաշվիլիի հետ։
«Հայաստանում և Ադրբեջանում հանդիպումների ժամանակ Կոլոննան կհայտնի Ֆրանսիայի հանձնառությունը՝ աջակցելու երկու երկրների միջև բանակցություններին՝ հանուն արդար, երկարատև խաղաղության, որը հարգում է տարածքային ամբողջականությունը և միջազգային իրավունքի սկզբունքները»,-նշվում է Ֆրանսիայի ԱԳՆ-ի հաղորդագրությունում։

Աղբյուրը` yerevan.today