Զոհաբերելով Արցախը՝ Թուրքիայի հետ սահման ենք բացում, որ լավ ապրենք, վաղն էլ Սյունի՞քն ենք զոհելու․ Խաչիկյան (տեսանյութ)
Պատմության մեջ առաջին անգամ է, երբ մեր աչքերի առաջ շարունակվում է Հայոց ցեղասպանությունը։ Հաջորդ էջում լինելու է Ղարաբաղի բնակչության տեղահանումը։ Թվում է, թե այս ամենը տեղի է ունենում հանրության լուռ համաձայնությամբ։ Ցավոք սրտի, այն ղեկավարությունը, որը բերեց մեզ այս արհավիրքին, չի ուզում պատասխանատվություն ստանձնել և հեռանալ։ Այս մասին Ծիծեռնակաբերդում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱՄՆ-ի Սթենֆորդի համալսարանի դոկտոր, քաղաքագետ Արթուր Խաչիկյանը։
Ինչ վերաբերում է նրան, թե ՌԴ-ն պետք է կռիվ տա Արցախի համար, ոչ թե մենք, Խաչիկյանը՝ հղում անելով այսօր առավոտյան ՌԴ ԱԳՆ-ի կողմից տարածված հայտարարությանն ասաց, որ ռուսների մեկնաբանությունը ծաղրանք էր․ «Նրանք ասում էին՝ սա ի՞նչ լկտիություն է, դուք հրաժարվում եք ՀԱՊԿ օգնությունից, հրաժարվում եք ՌԴ օգնությունից, դուք հանձնում եք Արցախը, իսկ մեր ղեկավարը Պրահայում ստորագրում է մի պայմանագիր, որտեղ ճանաչում է Արցախը Ադրբեջանի մաս՝ չնայած նոյեմբերի 9-ի համաձայնությամբ այդպես չէր, նա հետ է կանգնում այդ համաձայնությունից։ Հետո մենք զարմանում ենք, որ Ադրբեջանը անցակետ է տեղադրում, ուզում ենք ոչինչ չանել, իսկ ՌԴ-ն արցախցիների կողմը լինի և մեզանից շատ սիրի հայերին։ Սա աբսուրդային վիճակ է։ Շատ տխուր օր է։ Եվս մեկ էջ է բացվելու Հայոց ցեղասպանության պատմության մեջ»,-նշեց նա։
Խաչիկյանը շեշտեց՝ այն մարդիկ, ովքեր մեզ բերեցին այս արդյունքին պետք է վերջապես ընդունեն, ստանձնեն պատասխանատվությունը և հեռանան, որպեսզի կոմպետենտ մարդիկ գան և այս վիճակից մեզ դուրս բերեն։

Մանրամասն՝ 24news.am-ի տեսանյութում։