Կանխել ընթացիկ ցեղասպանությունը. այս է Ապրիլն 24-ի ներկա խորհուրդը
Ծանր ու դաժան իրադրության պայմաններում ենք այս տարի ոգեկոչում 108 տարի առաջ թուրքական իշխանությունների կողմից ծրագրած և իրականացված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Ու իրավիճակը ծանր է հիմնականում մեր իսկ կոլեկտիվ անհեռատեսության, երկրաքանդ իշխանությունների հանդեպ անհասկանալի հանդուրժողականության հետևանքով նաև:
Այն, ինչ կատարվում է այսօր Արցախում, այն, ինչ կատարվում է այսօր առհասարակ Հայաստանի հետ, բոլոր կորուստներն ու աղետները, մեծ հաշվով, հետևանք են այն բանի, որ ահա արդեն 5 տարի իշխանության ղեկին է Նիկոլ Փաշինյանը: Իսկ այն, ինչ կատարվում է, սկսած Արցախի մեծ մասի կորստից, շարունակած Հայաստանի տարբեր հատվածների օկուպացիայով ու ադրբեջանական սողացող ագրեսիայով, ըստ էության՝ ցեղասպանություն է: Այն, ինչ կատարվում է, 108 տարի առաջ երիտթուրքերի սկսածի շարունակությունն է: Նույնն են հետապնդած նպատակները, նույնն են գազանաբարո դրսևորումները:
Այսինքն՝ Թուրքիան շարունակում է ցեղասպանական քաղաքականությունը, շարունակում է իր «կրտսեր եղբայր» Ադրբեջանի հետ և, որ ամենից ահավորն է, թուրքական ու ադրբեջանական ոճրագործներին մեծապես աջակցում է այն խմբավորումը, որը կոչվում է «ՀՀ իշխանություն»: Այո՛, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, իր վարած քաղաքականությամբ, եթե կարելի է բացահայտ արկածախնդրությունը, բացարձակ անպատասխանատվությունն ու հատուկ սխալ որոշումներ ընդունելը քաղաքականություն համարել, գործնականում նպատակաուղղված է այն բանին, ինչ թուրք-ադրբեջանական դաշինի գորողությունները: Գործնականում դա հենց ցեղասպանություն է:
Ավելին, Նիկոլ Փաշինյանն ու իր իշխանությունը ընթացիկ ցեղասպանությունը հայության վրա ուզում են «ծախել» որպես «խաղաղության օրակարգ»:
Եվ, քանի դեռ դա է իրավիճակը, Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդ հուշահամալիր այցելելը, ծաղիկ դնելն ու խոնարհվելը նշանակում է ոչինչ չանել: Չէ՞ որ այդ ամենը փոխկապակցված է հիշելու հետ: Իսկ հանուն ինչի՞ ենք հիշում: Հանուն ինչի՞ ենք խոնարհվում 1915 թվականին ու հաջորդող տարիներին իրականացված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Հիշել միայն հիշելո՞ւ համար: Ինքնանպատա՞կ:
Թե՞ հիշում ենք, որպեսզի գործենք: Հիշում ենք, որպեսզի հասկանանք, թե ինչ է կատարվել և ինչու: Ինչպես է կատարվելը, կարելի է ասել, պարզելու կարիք չունի՝ աչքի առաջ է: Ինչպե՞ս է կատարվել: Տո հենց այսպե՛ս է կատարվել: Այսպե՛ս, երբ Նիկոլ Փաշինյանը հանձնում է Հադրութը, հանձնում է Շուշին, Քարվաճառը, Բերձորը, Քաշաթաղը, ու ոչ մեկը նրա ձեռքը չի բռնում, ոչ մեկը նրան չի խոչընդոտում դա անել: Այ այդպես էլ տեղի է ունեցել ցեղասպանույթունը նաև 108 տարի առաջ:
Այնպես որ, եթե կատարվածի ու հիմա տեղի ունեցող ողբերգության գիտակցումը չկա, ապա ձևականություն է Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդ բարձրանալը:
Եթե գիտակցումը կա, բայց չկան կոնկրետ գործողություններ, որոնց նպատակն, առաջին հերթին, ընթացող ցեղասպանությունը կանխելն ու կասեցնելն է, ապա ձևականություն է Ապրիլի 24-ին անմար կրակի շուրջ ծաղիկ դնելը:
Ո՞րն է այս Ապրիլի 24-ի խորհուրդը: Այն ակնհայտ է ու խորհուրդ էլ չէ, այլ կոչ, կարելի է ասել՝ ճիչ. «Կանխե՛լ ընթացող ցեղասպանությունը»:
Քանի դեռ Հայաստանի վարչապետ է համարվում Նիկոլ Փաշինյանը, ի՞նչ սրտով ենք Ծիծեռնակաբերդ բարձրանում: Քանի դեռ հեռացված ու արժանի պատասխանատվության ենթարկված չէ ազգն ու պետությունը մեծագույն աղետների մատնած հիստերիկ-ստախոսների վարչախումբը, ի՞նչ երեսով ենք գլուխ խոնարհում ցեղասպանության զոհերի հիշատակի առջև:
Այնպես որ, եթե հասկանում ենք, թե ինչում ենք այսօր գնում Ծիծեռնակաբերդ, եթե հասկանում ենք Ապրիլի 24-ի խորհուրդը, ապա դա այսօր և հիմա պետք է ունենա հետևանք, ամենից առաջ քաղաքական հետևանք: Պետք է կարողանալ կասեցնել, կանխել ընթացող ցեղասպանությունը՝ 108 տարի առաջ կատարվածի զոհերի հիշատակը հարգելու երես ունենալու համար:

Արմեն Հակոբյան